Միտք 4 տարի առաջ - 17:16 22-03-2022

Արցախը հանձնում են, որ հանգիստ խղճով մեկնեն Բալի, հետո էլ՝ Բաքու

Մինչ Հայաստանում պատրաստվում են Ադրբեջանի հետ խաղաղության, Ադրբեջանը նորից խաթարում է Արցախի մեր հայրենակիցների անդորրը։ Երեկվանից նորից դադարել է Արցախում գազամատակարարումը, այս անգամ՝ ոչ գազատարի վթարի կամ վնասման պատճառով։ Այս անգամ ադրբեջանցիներն իրենք են, ըստ նախնական վարկածի, փակել Արցախ մտնող գազը՝ փականով և այս ձմռան ցրտին, բուք ու բորանին զրկել արցախցիներին գազից։

Իսկ այդ նույն ընթացքում ՀՀ ԱԺ պատվիրակությունը՝ անհասկանալի կազմով, կարևորը՝ Ալեն Սիմոնյանի գլխավորությամբ, տժժում է Բալիում՝ գլոբալ տաքացման ինչ-որ համաժողովի անվան ներքո։ Նրանք տժժում են շոգ Բալիում, Արցախում՝ սառչում։ Իսկ այդ երկուսի արանքում՝ Երևանի կենտրոնում գտնվող Ազգային ժողովի շենքում Արարատ Միրզոյանն ու իր համհարզները փորձում են «խաղաղություն կառուցել» արցախցիներին գազից զրկած թշնամու հետ։ Սրանք զուգահեռ իրականություններ են, որոնցից մենք դուրս չենք գալիս։ Ու դուրս կգանք այն ժամանակ, երբ Արցախը վերջնական մերը չի լինի, այսինքն՝ հայաստանցիները, արցախցիներն ու Հայաստանի իշխանությունները վերջապես կազատվեն Արցախ անունով «բեռից»։

Արցախի հարցը լուծելն այս իշխանությունները հասկանում են Արցախից՝ որպես 30 տարվա «բեռից», ազատվելը։ Չկա Արցախ՝ չկա պրոբլեմ։ Երբ չլինի Արցախը, Ալենն ու մյուսները ավելի հեշտությամբ, բարոյական ավելի թեթև բեռով ու մի քիչ ավելի քիչ խղճմտանքով կմեկնեն Բալի՝ պետության հաշվին զվարճանալու, քանի որ ֆեյսբուքում այլևս չեն կարդա, որ Արցախում գազ չկա, իսկ ոմանք մեկնել են Բալի։ Այ, սրա համար են նրանք ուզում օր առաջ ազատվել Արցախից։ Բալիից հետո գուցե նաև Բաքու մեկնեն, որը ավելի մոտ է մեզ, ու Բաքու կմեկնեն արդեն հաճախակի՝ շաբաթ-կիրակիներին, որ վիքիենդն այնտեղ անցկացնեն, հենց Արցախի վրայով էլ կհասնեն Բաքու, ու Արցախում դրված ադրբեջանական մաքսակետերում այս մարդկանց առանց լուրջ ստուգումների, առանց անձնագրի վրա կնիք դնելու ներս կթողնեն՝ որպես արտոնություն Արցախը հանձնածների համար։

Ընդդիմության համար մի փոքր ավելի բարդ կլինի, իհարկե, Արցախի վրայով Բաքու մեկնելը, բայց նրանք էլ կկարողանան հեշտությամբ շաբաթ-կիրակիներն անցկացնել Բաքվի գեղատեսիլ վայրերում։ Այնպես որ, Արցախի՝ օր առաջ հանձնումը կմոտեցնի, մեկ օր ավելի կմոտեցնի հանգստյան օրերին Բաքվում անցկացնելու իրենց երազանքին։



Ամենից շատ դիտված

20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
09:12 9-րդ գիշերն անընդմեջ. ԱՄՆ-ն նոր լայնամասշտաբ հարվածներ է հասցրել Իրանին
11:25 Արման Ծառուկյանի մենեջերից՝ մեքենա, գործարարից՝ տուն. Արսենի բիզնեսն ու երազանքը
09:34 Տրիբունաների դժգոհությունը. ԱԱ եզրափակիչից հետո երկրպագուները սուլել են Դոնալդ Թրամփին և Ջանի Ինֆանտինոյին
12:42 Վտանգավոր իրականությունը, որում հայտնվել ենք, երկու հիմնական պատճառ ունի. Մանե Թանդիլյան