Մամուլ 4 տարի առաջ - 08:48 22-03-2022

Արայիկ Հարությունյանի թիմակիցները վախեցե՞լ են ՀՀ իշխանություններից․ Հրապարակ

Ազգային ժողովում երեկ տեղի ունեցած խորհրդարանական լսումներին, որը վերաբերում էր Արցախին, եւ որի նախաձեռնողը ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցությունն էր, մասնակցում էին Արցախի ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների մի շարք պատգամավորներ: Հրավերը մերժել էր Սամվել Բաբայանի «Միասնական հայրենիք» խմբակցությունը: Իշխող «Ազատ հայրենիքն» ընդունել էր հրավերը, որը հասցեագրված է եղել պատգամավոր Արամայիս Աղաբեկյանին, սակայն լսումների օրը հայտնել էին, թե եղանակային վատ պայմաններով պայմանավորված՝ պատգամավորը չի կարողացել Հայաստան հասնել: Այս մասին մարտի 22-ի համարում գրել է «Հրապարակ» օրաթերթը․

«ՊՈՒ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը հաստատեց. «Մեր մյուս գործընկերներն ավելի վաղ են եկել, իսկ մյուս գործընկերը չի հասցրել, ինչի համար ներողություն է խնդրել, եւ կարելի է հասկանալ»:

Մինչդեռ կասկածներ կան, որ Արայիկ Հարությունյանի թիմակիցներն ուղղակի վախեցել են ՀՀ իշխանություններից եւ նրանց հրահանգով են բոյկոտել լսումները: Հակառակ դեպքում ընդդիմադիրների պես շուտ կգային, կամ էլ հանգստյան օրերին ՔՊ-ականների հետ Աղվերանում կրթական թեմաներ քննարկողները ներկա կգտնվեին»,- գրել է «Հրապարակը»։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ