Արտաքին 4 տարի առաջ - 20:10 21-03-2022

«Մեր ընդհանուր ապագան և մեր հորիզոնը Եվրոպան է». Թուրքիայի փոխարտգործնախարար

«Թուրքիայի գիտական և տեխնոլոգիական հետազոտական խորհրդի» (TÜBİTAK) կողմից կազմակերպվել է «Հորիզոն Եվրոպա» շրջանակային ծրագրի բացման միջոցառումը։ Հիշյալ ծրագիրը ֆինանսավորվում է Եվրամիության (ԵՄ) և Թուրքիայի Հանրապետության կողմից։ Մասնակիցներից և ելույթ ունեցողներից մեկը Թուրքիայի արտաքին գործերի փոխնախարար և ԵՄ-ի հարցերով դեսպան Ֆարուք Քայմաքջըն էր։ Հաղորդում է ermenihaber.am-ը:

«Մենք սկզբունքային որոշում ունենք մասնակցելու 2021-2027 թվականների ընթացքում նախատեսված Եվրամիության 13 ծրագրերին, որոնցից 5-ին այս պահի դրությամբ արդեն մասնակցում ենք»,- ասել է նա:

Թվային և կանաչ Թուրքիայի համար «Հորիզոն Եվրոպա» ծրագրի կարևորությունը շեշտած փոխնախարար Քայմաքջըն հայտնել է, որ իրենց բոլոր կառույցները պատրաստ են մասնակցել ԵՄ ծրագրերին. «Որովհետև մեր ընդհանուր ապագան Եվրոպան է, մեր հորիզոնը Եվրոպան է»։

Եվրահանձնաժողովի նորարարության, հետազոտությունների, մշակույթի, կրթության և երիտասարդության հարցերով հանձնակատար Մարիա Գաբրիելն էլ իր հերթին նշել է, որ Թուրքիան արտոնյալ գործընկեր է հետազոտական ու ինովացիոն ոլորտում։ Եվ այդ ուղղությամբ իրացնելու մեծ ներուժ դեռ կա։ Ըստ Մարիա Գաբրիելի՝ Թուրքիան զգալի ներդրում է ունեցել թվային արդյունաբերության, էներգետիկայի, տիեզերքի ու կլիմայի ոլորտներում։

Ամենից շատ դիտված

13:29 Կիևյան փողոցում կրակոցներից վիրավորում ստացած անձը Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի նախագահի որդին է
23:59 Երևան–Աշտարակ ճանապարհի վթարից տուժած 5 երեխաները տեղափոխվել են Երևանի բժշկական կենտրոններ․ 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է
20:50 Կիմ Չեն Ընն այցելել է Չինաստանի Դանդուն քաղաքի ավտոմոբիլային գործարան
23:20 «Միհր» և «Ատլանտ»․ ՀՀ ՊՆ-ը ներկայացրել է նորագույն սպառազինության կիրառման հմտությունների կատարելագործումը
23:00 Ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզում
23:40 Շվեյցարիայի դեսպանատան աշխատակցի կինը Նիգերիայում վարակվել է Էբոլայով
22:00 Հռոմի Կոլիզեումի մոտ ոստիկանությունը կանխել է երիտասարդների չարտոնված երթը
13:00 Արմեն Խաչատրյանը ինտենսիվ կառուցում է զավակների ապագան
21:10 ՔՊ վարչության արտահերթ նիստ է տեղի ունեցել․ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
21:20 Փերիս Հիլթոնի օգնականից մինչև միլիարդավոր դոլարների բիզնես․ Քիմ Քարդաշյանի վերելքը