Ներքին 5 տարի առաջ - 21:27 22-05-2021

Սամվել Բաբայանի խոսնակը նշանակվել է փոխարտգործնախարար

Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանի մամուլի խոսնակ Անուշ Դոլուխանյանը նշանակվել է Արցախի փոխարտգործնախարարի պաշտոնում, սակայն այդ մասին դեռևս չեն հայտարարում: Այս մասին հայտնում է Hraparak.am-ը:

Hraparak.am-ի հարցին, թե նա դիվանագիտական ծառայության փորձ ունի՞, Դոլուխանյանը պատասխանել է.

«Արցախի Հանրապետության «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքը փոխնախարարի դեպքում չի ենթադրում դիվանագիտական ծառայության փորձ, որովհետև այն հայեցողական դիվանագիտական պաշտոն է։ Ես ուզում եմ նաև ասել այն, որ այսօր որոշ շրջանակներ իրենց համար օբյեկտիվ պատճառներով այդ նշանակումը որակում են քաղաքական։ Իրականում նշանակումը քաղաքական հիմք չունի, որովհետև այսօր իմ նշանակումը պայմանավորված է իմ մասնագիտական կարողություններով և հմտություններով, սակայն եթե անգամ որոշ շրջանակներ փորձում են այդ նշանակումը որակել որպես քաղաքական, այնուամենայնիվ, դրանից ոչ մի բան չի փոխվում, որովհետեւ այն քաղաքական ուժը, որին հարում եմ ես, որի անդամն եմ ես, ընտրությունների արդյունքներով երկրորդ քաղաքական ուժն է և ունի բոլոր իրավասություններն ու լիազորությունները նաև գործադիրում ներկայացված լինելու»,- ասել է Դոլուխանյանը։

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
22:23 Գերակա շահ՝ փոքր կենտրոնում. շատերը ստիպված են լինելու իրենց գույքը հարկադրաբար վաճառել պետությանը
22:12 Երևանում պարեկները վնասազերծել են կրակոցներ արձակողին. նրա մոտ հայտնաբերվել է ատրճանակ
22:57 Փաշինյանն առաջարկում է ՏԻՄ ընտրությունների մասնակիցներին իրեն դիմել, եթե ենթարկվել են ապօրինի ճնշումների
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
20:52 ԱՄՆ-ում Ռաուլ Կաստրոյին կալանավորելու օրդեր են տվել
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է