Ուղիղ եթեր
Ներքին 4 տարի առաջ - 14:36 19-03-2022

ՍԴ մամուլի քարտուղարը չի ասում, թե որտեղ է այժմ Սահմանադրության բնօրինակը

ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ ՍԴ-ից անհետացել է Սահմանադրության Մայր օրինակը։ Բանն այն է, որ նախագահի երդման հանդիսավոր արարողության օրը ՍԴ-ից դուրս է բերվել այն և, ըստ Ղազարյանի, այլևս չի վերադարձվել ՍԴ, որը վստահված է եղել ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանին։

Oragir.news-ը կապ հաստատեց ՍԴ մամուլի քարտուղար Եվա Թովմասյանի հետ՝ հարցնելով, թե հիմա որտե՞ղ է Սահմանադրության Մայր օրինակը, սակայն ՍԴ խոսնակը նախ նեղսրտեց, որ իրեն ոչ աշխատանքային օրով են դիմում, ապա հարցին պատասխանելու փոխարեն սկսեց մտավարժանքներով զբաղվել՝ ընկնելով փիլիսոփայական զեղումների գիրկը․ «Դա ի՞նչ հարց է ախր, ՍԴ-ն ծաղրածությունների երբևէ չի արձագանքել, և ապագայում էլ չենք պատրաստվում։ Ես լուրջ տարակուսած եմ, որ սա կարող է լուրջ ընդունվել որևէ մեկի կողմից։ Եթե մի օր ցանկանաք, կարող ենք զրուցել, բացատրեմ՝ ինչ տիրույթում է պետք նայել իրավիճակին»,- պատասխանեց խոսնակը, որի աշխատանքի ողջ իմաստը, և պետբյուջեից ստացած վարձատրության արդարացումը ԶԼՄ-ների հարցերին կոնկրետ պատասխաններ տալն է։ Խոսնակին խնդրեցինք հարցին կոնկրետ պատասխանել, հստակ ասել, թե որտե՞ղ է այս պահին Սահմանադրության բնօրինակը, սակայն ՍԴ խոսնակից այդպես էլ պատասխան չստացանք։

Քնարիկ Պետրոսյան

Ամենից շատ դիտված

17:04 Գյուղի ջահելները խմբերի են բաժանվել՝ գիշերը շրջեն․ ի՞նչ է պատմում Մալիշկայի գյուղապետը` վտանգի մասին
17:56 Ղազախստանից արտաքսվելուց հետո՝ Երևան. ինչպես է ռուս բլոգերը տեսախցիկի առջև ծաղրում հայաստանցիներին
17:26 Նարե Գևորգյանն առաջին անգամ խոսել է նախկին պրոդյուսերի հետ ունեցած սիրո և բաժանման մասին
17:41 Ամեն օր նոր բաներ եմ լսում ու ապշում. Մենչի դուստրը՝ Էլինա Պետրոսյանը ամուսնալուծվել է
18:04 Ծեծկռտուք՝ Էջմիածին-Երևան ճանապարհին․ ուղևորին ծեծել են, որովհետև դժգոհել է շոգից
22:00 Գյուղացուն մարդու տեղ չեն դնում, որովհետև պետությունն իրենցը չեն համարում
16:55 Բլոկում եմ, վատ մարդկանց չեմ ուզում տեսնել. Էվելինա Ստեփանյանն ու Լևոն Մկրտչյանը՝ իրենց հասցեին գրվող մեկնաբանությունների մասին
20:59 Աշխատանքից ազատվել է ԶՈՒ բարոյահոգեբանական ապահովման վարչության պետը
15:58 Արդեն հարսի շորն եմ ընտրում. երգչուհի Դիանա Հարությունյանը նորություն է հայտնել
18:17 Բանակում քրեական ենթամշակույթի դեմ համակարգային պայքար է ընթանում. Սուրեն Պապիկյան