Արտաքին 4 տարի առաջ - 16:17 21-02-2022

Դա կեղծ տեղեկատվական գրոհ է. Տոկաևի մամուլի քարտուղարը՝ Ղազախստանի նախագահի «եվրոպական հարստության» մասին

Տոկաևների ընտանիքի թաքնված հարստության մասին մամուլի հրապարակումները Ղազախստանի նախագահի դեմ տեղեկատվական գրոհի մաս են։ Այս մասին հայտարարել է նրա մամուլի քարտուղար Բերիկ Ուալին։

Նա «Sputnik Ղազախստան» պարբերականին հայտնել է, որ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը շվեյցարական բանկում հաշիվներ չունի։ Նա չունի օֆշորային ընկերություններ և արտերկրյա անշարժ գույք: Նրա նախկին կինը արտասահմանյան բանկերում երբեք հաշիվներ չի ունեցել: Նախագահի որդին՝ 38-ամյա Թիմուր Տոկաևը, երբեք չի աշխատել պետական ​​ծառայության մեջ և զբաղվում է ձեռնարկատիրությամբ։

«Պետության ղեկավարի վրա այս կեղծ տեղեկատվական գրոհը նպատակ ունի վարկաբեկել նրան, քանի որ նախագահը եռանդուն աշխատանք է տանում տնտեսության և քաղաքականության մեջ մենաշնորհը սահմանափակելու ուղղությամբ, իրականացնում է բարեփոխումներ, որոնք, հնարավոր է, ինչ-որ մեկի սրտով չեն»,- ասել է Ուալին:

Ամենից շատ դիտված

16:00 13-ամյա աղջկա միջադեպը դիվերսիա էր հասարակության դեմ
09:00 Թմրանյութ, բնակարան, ավտոմեքենա․ 10 դատական հայցերը գուցե ավելանան
18:30 102-րդ ռազմաբազայի զինծառայողները 5 հոգու ծեծել են․ ուկրաինացին բուժում է ստանում, հայերը՝ ոչ
16:04 Արամ Մելիքյանի դուստրը պատրաստվում է հեռանալ Հայաստանից․ ո՞ր երկիր է տեղափոխվելու Էլիզը
20:24 Արմավիրում ծննդյան արարողությունը վերածվել է «տուրուդմփոցի». մասնակիցների թիվը հասնում է 10-ի
18:10 Հսկիչն իրավասու չէ ուղևորներին, առավել ևս՝ անչափահասներին, իջեցնել հանրային տրանսպորտից. «Երևանի ավտոբուս»
10:54 Բժիշկներին թույլ է տրվել մուտք գործել ՔԿՀ՝ միայն Արսեն Գևորգյանի մահվանից հետո․ հայտարարություն
09:35 «Երևանի ավտոբուսը» կպարզաբանի 13-ամյա աղջկան ավտոբուսից իջեցնելու միջադեպը
14:00 Նոր սկանդալ ավտոբուսում, Փաշինյանը՝ Թուրքիայում, 1in.am-ի հայցը, Հ1-ի մլն-ները, ընդդիմադիրի մահը. Ամփոփ լուրեր
08:20 Իրինա Մկրտչյանը կմնա․ երաժշտական դպրոցի ծնողները դեմ․ «Ժողովուրդ»