Ներքին 4 տարի առաջ - 00:38 19-03-2022

«Հայբիզնեսբանկի» խորհրդի նախագահ Ալֆռեդ Մոէկլին խոսել է նոր ներդրումներից

«Հայբիզնեսբանկի» խորհրդի նախագահ Ալֆռեդ Մոէկլին Պետրոս Ղազարյանի հետ զրույցում խոսել է Հայաստանում բանկային համակարգից, «Հայբիզնեսբանկի» բաժնետերերից և հիփոթեկային վարկերից։

Խոսելով «Հայբիզնեսբանկի» կապիտալից՝ Մոէկլին ասաց. «2 բաժնետերեր միասին 128 մլրդ դրամի ներդրում են արել։ «Հայբիզնեսբանկի» կապիտալը 170 մլրդ դրամ է»։

«Հայբիզնեսբանկը» փոխելու է բրենդը, անունը, տարբերանշանը։ Ըստ Մոէկլիի՝ բանկն ուզում է թվային դառնալ։ Զրույցի ընթացքում ասաց, որ հաճախորդի հետ շփումը պետք է հնարավորինս էլեկտրոնային լինի։

Մոէկլին բարձր գնահատեց մեր բանկային համակարգը։ Նրա կարծիքով՝ հարաբերականորեն մրցունակ բանկային համակարգ ունենք, բայց և համեմատեց 30 տարի առաջվա եվրոպական բանկերի հետ՝ ասելով, որ չափից շատ են բանկերը․ «Որոշ բանկեր ապագայում կմիավորվեն, և թիվը կփոքրանա։ Կփոքրանա նաև մասնաճյուղերի թիվը, որովհետև մասնաճյուղերի որոշ գործառույթներ կփոխանցվեն նոր, ժամանակակից տեխնոլոգիաներին»։

Մոէկլիի խոսքով՝ մեր բանկային համակարգը բավականին կայուն է․ «Լինելով Արևմուտքի, Արևելքի և Ռուսաստանի խաչմերուկում՝ դուք կարող եք շատ կարևոր դերակատարում ունենալ։ Հայկական բանկերի համար կան հնարավորություններ. դրանցից մեկը միջազգային շուկայում ինտեգրումն է»։

Խոսելով ռուս-ուկրաինական պատերազմի հետևանքով Հայաստան եկած ռուսների մասին՝ Մոէկլին իր մտավախությունը հայտնեց՝ ասելով. «Հնարավոր է բնակֆոնդի և գույքի պակաս լինի»։

Մոէկլին անդրադարձցավ նաև բանկի խորհրդի անդամների մեջ Տիգրան Ավինյանի ներգրավածությանը։ «Ի սկզբանե կարևոր էր ունենալ տեղական փորձագիտական ներգրավածություն խորհրդում, և այդ կարգավիճակով է հանդես գալիս Տիգրան Ավինյանը տեղական իրավիճակի իմացությամբ»։

Մանրամասն՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

Ձեզ գուցե հետաքրքրի