Ներքին 2 տարի առաջ - 14:35 03-06-2024

Մարուքյանի հետ խոսել եմ 10-15 րոպե, անկեղծ ասած, չեմ էլ հիշում՝ ինչ ենք խոսել. Բագրատ Սրբազան

Ես Էդմոն Մարուքյանի հետ հանդիպել եմ ուշ գիշերային ժամին, առավոտյան ինքը մեկնում էր արտերկիր, որ հետո նորից հանդիպենք. մենք ոչ մի մանրակրկիտ մանրամասնություններ չենք խոսել: Այս մասին, այսօր ՔԿ-ի դիմաց բողոքի ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց Բագրատ Սրբազանը՝ անդրադառնալով նրան, որ Մարուքյանը հայտարարել է, որ ինքը Բագրատ Սրբազանին հանդիպել եւ ասել է, որ նա պետք է հստակ երաշխիքներ տա, որ իր շարժման միջոցով չի կարող որեւէ փորձ լինել նախկին ռեժիմների վերադարձի, եւ այդ դեպքում շարժումն ավելի մեծ ժողովրդական աջակցություն կունենա:

Հարցին՝ ինքը դիտարկո՞ւմ է այդ առաջարկությունը, Սրբազանը պատասխանեց. «Անկեղծ ասած, չեմ էլ հիշում՝ ինչ ենք խոսել, ողջունել ենք, բարեւել ենք, ասել ենք, որ հստակ էս մարդը պետք է հեռանա, այո համաձայն են, համախոհ են: Իրենց կուսակցությունը, «Լուսավոր Հայաստանը» ներկա է եղել: Դրանից հետո ինչ զարգացումներ են եղել, արդեն անպայմանորեն ոչ ինձ հետ»:

Դիտարկմանը, որ մարուքյանը հաղթանակի հասնելու ճանապարհներ է առաջարկել, նա արձագանքեց. «Անկեղծորեն չեմ հիշում, միգուցե առաջարկել է, խոսել է: Շատ կարճ հանդիպում է եղել, երեւի 10-15 րոպե: Ես բոլորի հետ էլ հանդիպում եմ անխտրի, բոլորին էլ ուզում տեսնել իրենց խոսքին տեր կանգնած՝ փողոցում»:

Սրբազանը կոչ արեց բոլոր ուժերին, որոնք իրենց համախոհությունն են հայտնել այս շարժմանը, դրան համարժեք քայլեր, գործողություններ իրականացնեն:

Ամենից շատ դիտված

22:06 Ուշիի ոլորաններում բախվել են «Jeep Compass»-ը, «Chevrolet Volt»-ը, «Opel Zafira» և կցորդիչով բեռնատարը․ կա 8 զոհ, 3 վիրավոր
20:07 Վանաձորում հարևանական վեճն ավարտվել է մասնակիցներից մեկի մահվամբ
18:30 Ծեծել են ձեռքերով, ոտքերով ու քարերով. Ամուլսարի ծեծկռտուքի միջադեպով քրեական վարույթ է նախաձեռնվել
23:12 Իսրայելը ԱՄՆ-ին նախազգուշացրել է՝ Իրանը կարող է քիմիական զենք կիրառել
19:08 Շաքիի դեպքով ադրբեջանցին ցուցմունքներ է տվել, սպանելու դիտավորություն չի ունեցել, ժամերով երեխեքին նստեցրել է, չի վնասել
19:00 Ուսանողությանը քաղաքից հեռացնելով՝ նոր նվաճում չենք ունենա. Ակադեմիական քաղաքի ռիսկերը
22:57 Նոր մանրամասներ՝ Ուշիի ողբերգական վթարից
09:30 1 մլն դրամ պահարանի համար. Արարատ Միրզոյանի և Գոհար Աբաջյանի առօրյայից
20:32 Ավինյանի խոստումից 1 տարի անց Նուբարաշենի հրդեհի գործով դեռևս մեղադրյալ չկա
08:35 Հայաստանի ամենաթանկ ընտանիքը և էլիտար հաճույքները․ «Հրապարակ»