Ուղիղ եթեր
Միտք 4 տարի առաջ - 22:44 17-03-2022

Երեխաներն անկեղծ էին դատարանում

Երևան քաղաքի Գայի անվան թիվ 129 հիմնական դպրոցի պատմության ուսուցիչ Հակոբ Գրիգորյանին մեղադրանք էր առաջադրվել՝ 7-րդ դասարանում պատմության դասաժամին Նիկոլ Փաշինյանի և նրա ընտանիքի նկատմամբ բռնություն կոչեր հնչեցնելու համար։

Արցախյան արմատներով ուսուցչին պոռթկման պահին ձայնագրել են ու ձայնագրությունը հանձնել իրավապահներին: Գործին խառնել են նաեւ անչափահաս երեխաներին ու նրանց «քարշ տվել» դատարան՝ ցուցմունք տալու, քանի որ ստալինիզմը «թավշյա» հեղափոխությունից հետո վերածնվել է Փաշինյանի բնորոշած «ժողովրդավարական երկրների բարձրագույն լիգա» մտած Հայաստանում:

Խորհրդանշականն այն է, որ հարցաքննված երեխաներից մեկը դատարանում ուսուցչին բնորոշել է որպես հայրենասեր մարդ, որն իրենց սովորեցրել է հայրենասեր լինել: Ըստ մեկ այլ աշակերտի ցուցմունքի՝ ուսուցիչ Հակոբ Գրիգորյանն իրենց հորդորել է լավ սովորել՝ Նիկոլ Փաշինյանի նման չլինելու համար: Ուսուցիչն, անշուշտ, իրավացի է՝ ժողովրդի պատմության, մշակույթի, Սահմանադրության եւ երկրի աշխարհագրության չիմացությունը բերում է համազգային աղետի ու պետականության կորստի: Այնպես որ երեխաներին ուղղված խորհուրդը շատ տեղին է այս համատեքստում:

Ինչ վերաբերվում է պատմության ուսուցչի աշակերտներին, այս դեպքում Օշոն կարծես հենց նրանց մասին ասած լինի. «Երեխաներն արժանի են հարգանքի՝ իրենց ազնվությամբ ու աստվածային անկեղծությամբ… Նրանց չպետք է ստիպել հավատալ փչացած, խաբեբա ու ստախոս մեծերին»:

Ամենից շատ դիտված

23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
23:34 «Մարտի 1»-ի գործը բացահայտված է. Քոչարյանը ընտրություններից հետո պետք է բանտ նստի. Փաշինյան
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
23:27 Ուկրաինան առաջարկում է դադարեցնել հակամարտությունը․ Զելենսկին՝ Պուտինին
23:13 Թող գա տեսնենք՝ ով է կատուն, և ով է առյուծը. Փաշինյանը մեղադրել է Ծառուկյանին
18:06 Բագրատ Սրբազանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի
21:38 Հայկ Մարությանը Փաշինյանին հրավիրեց բանավեճի և հեռացավ դահլիճից
22:57 Ադրբեջանցիների` այսպես կոչված «վերադարձի» սպառնալիքը իրական է. Նարեկ Կարապետյան
17:42 Երևանում հրկիզել են հայտնի ԱՁ-ի տնօրենի Mercedes-ը՝ պատճառվել է խոշոր չափի վնաս

Ձեզ գուցե հետաքրքրի