Արտաքին 4 տարի առաջ - 19:03 17-03-2022

Բրիտանիան Լեհաստանին կփոխանցի Sky Saber ՀՕՊ համակարգ

Մեծ Բրիտանիան Լեհաստան կուղարկի 100 զինծառայող, ինչպես նաև Sky Saber հակաօդային պաշտպանության համակարգ։ Այս մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Բեն Ուոլեսը մամուլի ասուլիսում հինգշաբթի՝ մարտի 17-ին, հայտնում է Sky News-ը։

«Մենք պատրաստվում ենք Լեհաստան ուղարկել Sky Saber զենիթահրթիռային համալիրը, ինչպես նաև մոտ 100 զինվորական՝ ցույց տալու, որ կանգնած ենք Լեհաստանի հետ կողք կողքի՝ պաշտպանելով նրա օդային տարածքը»,- ասել է Ուոլեսը։

Ուոլեսը նաև այցելել է Վարշավա՝ բանակցելու Ուկրաինայի դեմ ռուսական պատերազմի շուրջ: Նախօրեին նա Բրյուսելում մասնակցել է ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարների հանդիպմանը, որտեղ Դաշինքի ղեկավարությունը համաձայնության է եկել վերանայել պաշտպանության ռազմավարությունն Ուկրաինայի դեմ ՌԴ պատերազմի պատճառով նոր իրականության ֆոնին:

Ամենից շատ դիտված

13:00 Երկաթգծերում փողային խառնաշփոթ է
16:00 Սասուն Միքայելյանի ձերբակալված սանիկից հեղափոխությունից առաջ բռնագանձել են 194 հազար դրամը
22:53 Ջարդարարները պատասխան կտան, իշխանությունները կզբաղվեն գնաճով․ Մակրոն
11:35 Ռուսաստանից և այլ երկրներից դեպի Երևան 16 չվերթ ուշանում է
11:41 ՔՊ-ականները նեղվել են Գյումրու տոնից, կարծես խանգարել ենք բյուջեից միլիոններ դուրս գրել․ Կարապետյան
11:02 Երևանում 20-ամյա աղջիկը մարմնական վնասվածքներ է պատճառել 34-ամյա զուգընկերոջը․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
10:49 «Սենսեյ Անդո» մականվամբ տղամարդը Այնթապի մարզասրահում ռետինե խողովակով հարվածել է 11-ամյա տղային
10:21 Ալեն Սիմոնյանը դատարանում պարտվել է Էդգար Ղազարյանին
09:08 «Մոսկվա» կինոթատրոնի մոտ «Kia»-ն վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց
22:27 Թրամփն աջակցություն է հայտնել Նեթանյահուին առաջիկա ընտրություններում