Ներքին 4 տարի առաջ - 13:10 16-03-2022

ՀՀ-ից բիզնես անելը աշխարհի համար դարձել է գլխացավանք. Վահան Քերոբյան

«Առաջարկում ենք պետական տուրքի հետ կապված կատարել մի շարք փոփոխություններ։ Բերել ենք նախագիծ, որի անունը «Վոլտերմեն» է»,- ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում ասաց «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը ներկայացնող էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։

Քերոբյանը նշեց, որ սույն օրենքի 19.9-րդ հոդվածով սահմանված պետական տուրքից ազատվում են մարդասիրական օգնության և բարեգործական ծրագրերի շրջանակներում Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող ապրանքները, օրենսդրությամբ ուղղակիորեն նշված չլինելու դեպքում ծրագրի տարբերակումն ըստ բնույթի որակում է վարչապետի ստեղծած՝ բարեգործական ծրագրերի համակարգման խորհրդակցական հանձնաժողովը։

Նախարարի խոսքով, նախագծով ապրանքներն առանց մաքսատուրքերի և հարկերի վճարման հարկերի վճարումից ազատվում են ֆիզիկական անձանց կողմից մեկ ստացողին մեկ տրանսպորտային փաստաթղթով, որի ընդհանուր մաքսային արժեքը 200 եվրոյին համարժեք գումարը չգերազանցող գումարի չափով է, այդ թվում՝ ԵԱՏՄ անդամ երկիր ընդհանուր մաքսային արժեքը 1.0 միլիոն ՀՀ դրամը չգերազանցող գումարի չափով ապրանքները։


«Վոլտերմեն» նախագիծը կապված է «Վոլտերմեն» դրամապանակի հետ, քանի որ այս փոփոխությունն առաջարկվել է իրենց կողմից: Խնդիրն այն է, որ բազմաթիվ ընկերություններ ինտերնետով ապրանք վաճառելիս բախվում են այն խնդրին, որ նույնիսկ շատ փոքր գումարների ապրանքների արտահանման ժամանակ ստիպված մաքսատուրք են վճարում, որը որոշ դեպքերում նույնիսկ գերազանցում է ապրանքի գինը։

«Մանրածախ վաճառք իրականացնելը և ՀՀ-ից բիզնես անելը աշխարհի համար դարձել են շատ մեծ գլխացավանք, իսկ մինչև մեկ միլիոն դրամ գումարի ապրանքների արտահանման ժամանակ ոչ մի մաքսավճար չի վճարվի, որը տարեկան կազմում է 100 մլն դրամ մաքսավճար, բայց մենք կարծում ենք, որ այս արգելքը վերացնելը էապես կլավացնի ՀՀ-ից փոքր արտահանումների ծավալը»,- ասացց նա և հավելեց, որ ՀՀ բյուջեի վրա սա կունենա բացասական ազդեցություն, բայց մենք կունենանք նաև ազդեցություն փոքր ապրանքներ արտահանելու ծավալի կտրուկ աճի մեջ։

Նախարարի ներկայացրած նախագիծը 5 կողմ, 1 ձեռնպահ ձայներով ընդունվեց։


Քնարիկ Պետրոսյան



Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը
21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
17:17 Կառավարությունը ճար չունի, պիտի աջակցի. հարցում` ձկնաբույծների խնդիրների մասին