Արտաքին 4 տարի առաջ - 23:59 15-03-2022

Սպիտակ տունն արձագանքել է Բայդենի և Բլինկենի դեմ Ռուսաստանի պատժամիջոցներին

Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսակին ճեպազրույցում հայտարարել է, որ ԱՄՆ-ի պաշտոնյաների դեմ Ռուսաստանի Դաշնության կողմից սահմանված պատժամիջոցները չեն ազդի նրանց առօրյա կյանքի վրա, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Մեզանից ոչ ոք զբոսաշրջային ուղևորություններ չի ծրագրում դեպի Ռուսաստան։ Մեզանից ոչ ոք չունի բանկային հաշիվներ (Ռուսաստանում), ուր մենք չենք կարող մուտք գործել (պատժամիջոցների պատճառով): Այսպիսով, մենք պարզապես կշարժվենք առաջ», - ասել է նա:
Ավելի վաղ Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությունը հայտարարել էր ԱՄՆ նախագահ Ջոզեֆ Բայդենի և ԱՄՆ ղեկավարության այլ ներկայացուցիչների դեմ անձնական պատժամիջոցների մասին, ինչպես նաև արգելել էր Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի և Կանադայի խորհրդարանի անդամների մուտքը Ռուսաստան։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
22:23 Գերակա շահ՝ փոքր կենտրոնում. շատերը ստիպված են լինելու իրենց գույքը հարկադրաբար վաճառել պետությանը
22:12 Երևանում պարեկները վնասազերծել են կրակոցներ արձակողին. նրա մոտ հայտնաբերվել է ատրճանակ
22:57 Փաշինյանն առաջարկում է ՏԻՄ ընտրությունների մասնակիցներին իրեն դիմել, եթե ենթարկվել են ապօրինի ճնշումների
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
20:52 ԱՄՆ-ում Ռաուլ Կաստրոյին կալանավորելու օրդեր են տվել
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել