Ուղիղ եթեր
copy image url
Մամուլ 2 տարի առաջ - 08:38 15-03-2022

Մի Դավիթն ազատվեց, մյուսին դեռ երկար կպահեն․ Հրապարակ

Զենքի մատակարար Դավիթ Գալստյանի՝ Պատրոն Դավիթի վերաբերյալ երեկ դատարանն անսպասելի որոշում կայացրեց՝ 50 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ արձակեց։ Գալստյանն անցնում է ԱԱԾ-ում հարուցված անպիտան հրթիռների գործով ու մեղադրվում է շուրջ 4.7 միլիոն դոլար հափշտակելու եւ այլ վտանգավոր արարքներ կատարելու մեջ։ Այդ գործով կալանավորված են նաեւ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը, Գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանը եւ Ավետիք Մուրադյանը։ Դատարանը կալանքի տակ թողեց մյուս ամբաստանյալներին` մերժելով պաշտպանական կողմի միջնորդությունը։ Այս մասին մարտի 15-ի համարում գրել է «Հրապարակ» օրաթերթը։

«Տեղեկություններ կան, որ Պատրոնին ազատել են, քանի որ տեւական ժամանակ է, կարելի է ասել, կասեցված է զենքի գնման գործընթացը՝ ոչ ոք չի կարողանում զենք ներկրել Հայաստան, եւ Գալստյանին ստիպված են ազատել, որ, օգտվելով նրա կապերից, վերսկսեն ներկրումը։ Իսկ Դավիթ Տոնոյանի մասով իշխանության բարձր օղակներում երկաթե որոշում ունեն՝ նախկին նախարարին հնարավորինս երկար պահել կալանքի տակ։ Պատրոն Դավիթի ազատ արձակվելու որոշումից հետո ԱԺ ՔՊ-ական պատգամավոր, Տոնոյանի համար երաշխավորություն նեկայացրած Քրիստինե Պողոսյանից հետաքրքրվեցինք՝ տարօրինակ չէ՞, որ Դավիթներից մեկին ազատ են արձակել, մյուսին՝ ոչ։
Պարզվեց՝ պատգամավորը տեղյակ չէր որոշման մասին, անակնկալի եկավ այդ լուրից, ասաց՝ կխոսի Տոնոյանի փաստաբանի հետ, պնդեց, որ իրենք միջնորդել են ընդամենը փոխել կալանքը, Տոնոյանը չի փախչելու, թող տնից գնա դատարան, երբ ապացուցվի մեղքը, թող դատեն»,- գրել է «Հրապարակը»։


Ամենից շատ դիտված

00:19 Կրակոցներ՝ Ոստան գյուղի գերեզմանոցներում. կա 1 զոհ, 1 վիրավոր. shamshyan.com
23:50 Արցախցի «քույրերն ու եղբայրները» տուն կարող են ձեռք բերել միայն «խաղաղասեր» Ադրբեջանին սահմանակից բնակավայրերում
21:30 Ովքեր են Փաշինյանին դիմավորել Գայ գյուղում. ՔՊ-ի անհաջող բեմադրությունը
15:45 Փաշինյանը վախեցած է․ ոստիկաններին, ՌՈ-ին և փրկարարներին N1 են տվել
18:00 Փաշինյանի հերթական փուչիկը պայթեց․ ՀՀ-ին 25 հեկտար հող չի վերադարձվելու
17:31 Ամո՛թ քեզ, եկել եք, շոու եք սարքո՞ւմ․ Գեղամ Նազարյանը հունից դուրս եկավ, սկսեց վիրավորել լրագրողին
13:21 Դուք հիմար եք, ո՛չ կյանք եք տեսել, ո՛չ՝ համայնք. Բագրատ Սրբազանն՝ իր լուսանկարը տարածողներին
22:30 ՔՊ-ականների վերջին շանսը․ ում անունն ինչպես կմնա պատմության մեջ
08:31 Պատրաստվեք, որ ադրբեջանցիների բոլոր պահանջները կատարելու եմ․ Հրապարակ
16:00 Լարված իրավիճակ Կիրանցում. ոստիկանությունը զորք է կուտակել․ ՈւՂԻՂ