Ավելին 4 տարի առաջ - 23:36 13-03-2022

ԱՄՆ-ում կինը դանակահարել է ամերիկացուն՝ իրանցի գեներալի մահվան պատճառով

ԱՄՆ Նևադա նահանգում կինը դանակահարել է ամերիկացուն՝ փորձելով վրեժ լուծել իրանցի գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանության համար, հայտնում է տեղական KLAS հեռուստաալիքը՝ վկայակոչելով Հենդերսոն.քաղաքի ոստիկանությանը։
Իրանցի գեներալ, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հատուկ նշանակության ջոկատի հրամանատար Ղասեմ Սոլեյմանին սպանվել է 2020 թվականի հունվարի 3-ի գիշերը Բաղդադի միջազգային օդանավակայանի տարածքում՝ ԱՄՆ-ի կողմից իրականացված գործողության արդյունքում։
Հաղորդվում է, որ խոսքը 21-ամյա Նիկա Նիկուբինի մասին է, որը Plenty of Fish ծանոթությունների կայքում ծանոթացել է տղամարդու հետ, որի անունը չի նշվում։ Ապագայում զույգը պայմանավորվել է հանդիպել մարտի 5-ին, հյուրանոցում։
Ինչպես հայտնել են ոստիկանությունից, արդեն հյուրանոցի համարում, ռոմանտիկ հանդիպման ժամանակ, Նիկուբինը կապել է տղամարդու աչքերը, ապա անջատել լույսը, իսկ մի քանի րոպե անց տղամարդը «ցավ է զգացել պարանոցի հատվածում»։ Նշվում է, որ տուժածին հաջողվել է հրել կնոջը և դուրս վազել սենյակից՝ 911 զանգահարելու համար։
Ոստիկանության հաղորդագրության համաձայն՝ Նիկուբինը դանակով հարվածել է տղամարդու պարանոցին «որպես վրեժ՝ ամերիկյան ուժերի կողմից 2020 թվականին Ղասեմ Սոլեյմանիի սպանության համար»։ Ինքը՝ կինը, նույնպես դեպքից հետո դուրս է վազել սենյակից և հյուրանոցի աշխատակցին հայտնել, որ հենց նոր վիրավորել է տղամարդուն։
Նիկուբինին մեղադրվում է սպանության փորձի, մահաբեր զենքով ֆիզիկական խեղման և կողոպուտի մեջ։

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ
21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը
10:05 Ռուսաստանը դատարկում է ոսկու պաշարները. 2002 թ․-ից ի վեր ամենախոշոր վաճառքը