Ներքին 4 տարի առաջ - 15:42 13-03-2022

Այսօր մեզ առավել քան երբևէ հարկավոր է իմաստություն, վստահություն, կայունություն, միաբանություն. ՀՀ նախագահ Խաչատուրյան

ՀՀ նորընտիր նախագահ Վահագն Խաչատուրյանը Հայաստանում հիմա առավել քան հարկավոր է համարում իմաստությունը, վստահությունը, կայունությունը և միաբանությունը: Խաչատուրյանը նման տեսակետ հայտնեց ԱԺ հատուկ նիստում՝ երդմամբ նախագահի պաշտոնը ստանձնելուց հետո իր ելույթում:

Խաչատուրյանը նկատեց՝ այսօր ՀՀ նախագահի պաշտոնը ստանձնում է Հայաստանի ապագայի համար կարևոր մի ժամանակահատվածում, երբ երկիրը գտնվում է տարածաշրջանային և միջազգային մարտահրավերների բարդ շրջանում: «Մենք ականատեսն ենք արագ փոփոխվող աշխարհաքաղաքական իրադարձությունների, որոնց արդյունքում գործող համաշխարհային անվտանգության համակարգերը վերափոխվում են: Այսօր մեզ առավել քան երբևէ հարկավոր է իմաստություն, վստահություն, կայունություն, միաբանություն»,- ասաց ՀՀ նախագահը:

Նա նկատեց՝ այսօրվա աշխարհը շատ արագ է փոփոխվում, որտեղ մրցակցությունը տարբեր ռեսուրսների համար ավելի կտրուկ է դառնում: «Այս իրավիճակում չափազանց կարևոր է, թե մենք ինչ պետություն ենք կառուցելու: Ի վերջո պետություն ունենալը մեր ինքնատիպ տեսակը պահպանելն է, զարգացնելը և այլ ազգերի հետ հարաբերվելու նոր հնարավորություններ ստանալը: Այս ամեն կիրագործվի, եթե վերաիմաստավորենք մեր ներկան և ամեն գնով կազմակերպվենք՝ ստեղծելու մեր նոր արժանապատիվ ապագան, որտեղ ամուր պետությունը մեր հանրային կյանքի վստահելի, արդար գործընկերը պետք է լինի»,- հավելեց Խաչատուրյանը:

Նախագահը շեշտեց՝ ցանկացած հասարակությունում, իսկ անցումային փուլում գտնվողների համար ավելի քան առանձնահատուկ կարևորություն են ստանում պետական ինստիտուտները: Հանրային կառավարման արդյունավետությունը, իշխանության տարբեր թևերի համագործակցությունը, ինչու չէ, նաև պետության հարատևությունը նա պայմանավորեց ինստիտուտների կայացվածությամբ: «Չկայացած կամ թերի գործող պետական ինստիտուտները կործանարար ազդեցություն են ունենում պետությունների ճակատագրերի վրա: Առավել վտանգավոր է, երբ դրանք գործում են Սահմանադրությունից և օրենքներից դուրս: Արդյունքում՝ պետությունը վերածվում է մի խումբ մարդկանց շահեր սպասարկող մեծ պատժիչ մեքենայի, որն էլ ի վերջո խոչընդոտում է զարգացմանը, ցանկացած նոր մտահաղացումներին, առաջընթացին: Ցավոք սրտի, այս ամենի ականատես կամ մասնակիցը ոչ վաղ անցյալում եղել ենք նաև մենք»,- շեշտեց ՀՀ նախագահը:

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը

Ձեզ գուցե հետաքրքրի