Ներքին 4 տարի առաջ - 19:53 11-03-2022

Վրաստանում ՀՀ դեսպանը հանդիպել է Վրաստանի ԱԳ նախարարի առաջին տեղակալ Լաշա Դարսալիային

Ս․թ․ մարտի 11-ին տեղի ունեցավ Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանի հանդիպումը Վրաստանի ԱԳ նախարարի առաջին տեղակալ Լաշա Դարսալիայի հետ։

Այս մասին հայտնում է Վրաստանում Հայաստանի դեսպանատան մամուլի ծառայությունը։
Հանդիպման ընթացքում դեսպան Ռ․Սադոյանը վրացական կողմին ներկայացրեց վերջին օրերին Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում և Հայաստան-Ադրբեջան սահմանագոտում հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը և Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչության դեմ իրականացվող սադրիչ գործողությունները, որոնք ուղղված են տարածաշրջանում լարվածության մեծացմանը։
Հանդիպմանն անդրադարձ կատարվեց նաև հայ-վրացական երկկողմ համագործակցությանը վերաբերող հարցերի։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
11:40 Երևանում ավտոբուս է կողաշրջվել. կա 11 վիրավոր
11:29 Արման Ծառուկյանը հարձակվել է մրցակցի վրա՝ մամուլի ասուլիսի ժամանակ
08:23 Հայկ Սարգսյանի պահվածքը սկսել է տարօրինակ թվալ․ «Իրավունք»
22:44 Միջազգային աճուրդում հաջողվել է ձեռք բերել Ավրորա Մարդիգանյանի նորահայտ բնօրինակ լուսանկարը
18:35 Հրդեհ՝ Վանաձորում․ հրշեջները կանխել են կրակի տարածումը, ապա մարել․ կա վիրավոր
11:13 Արտաշատի խճուղում 43-ամյա վարորդը «Toyota»-ով վրաերթի է ենթարկել փողոցն արգելված հատվածով հատող՝ ազգությամբ հնդիկ հետիոտնի
17:30 Կառավարությունն առաջարկում է երեխաների տեղափոխման կանոնների խախտման տուգանքը 5 հազարից դարձնել 20 հազար դրամ