Ուղիղ եթեր
Արտաքին 4 տարի առաջ - 18:39 11-03-2022

ՌԴ-ի պատերազմը չպետք է դուրս գա Ուկրաինայի սահմաններից. Ստոլտենբերգ

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմը չպետք է վերածվի դաշինքի հետ պատերազմի։ Այս մասին հաղորդում է CNN Turk-ը։

Նրա խոսքով, ՆԱՏՕ-ն կտրուկ է արձագանքել Ռուսաստանի Դաշնության գործողություններին։

«Մենք ուսումնամարզական աշխատանքներ ենք տարել տասնյակ հազարավոր ուկրաինացի զինվորների հետ: Օկուպացիոն ուժերի դեմ տարվում է մեծ պայքար: Այս պատերազմը չպետք է վերածվի Ռուսաստանի դեմ ՆԱՏՕ-ի պատերազմի, այն կբերի ավելի մեծ զոհերի»,- ասել է Ստոլտենբերգը։

Գլխավոր քարտուղարի կարծիքով՝ համաշխարհային հանրությունը պետք է անի հնարավորը՝ ռուսական ագրեսիային վերջ տալու համար։

«Մենք պետք է անենք հնարավորը, որպեսզի վերջ դնենք այս պատերազմին: Ես բարձր եմ գնահատում Թուրքիայի նախաձեռնությունները: Նախագահ Պուտինը պետք է վերջ դնի այս պատերազմին և ամբողջությամբ դուրս բերի իր զորքերը Ուկրաինայից: Այս պատերազմը չպետք է դուրս գա Ուկրաինայի սահմաններից»,- ընդգծել է նա:

Բացի դրանից, Ստոլտենբերգը դիմել է եվրոպացի դաշնակիցներին և նրանց կոչ է արել ավելացնել պաշտպանական բյուջեները։

Ամենից շատ դիտված

18:30 102-րդ ռազմաբազայի զինծառայողները 5 հոգու ծեծել են․ ուկրաինացին բուժում է ստանում, հայերը՝ ոչ
22:43 Ծնվել են 44-օրյա պատերազմում զոհված Համլետ Ունուսյանի զույգ եղբայրները
20:24 Արմավիրում ծննդյան արարողությունը վերածվել է «տուրուդմփոցի». մասնակիցների թիվը հասնում է 10-ի
22:05 «Դոմուսը» տուգանվել է «Ապավենի» պատճառով
18:10 Հսկիչն իրավասու չէ ուղևորներին, առավել ևս՝ անչափահասներին, իջեցնել հանրային տրանսպորտից. «Երևանի ավտոբուս»
13:01 «Տեր, օգնիր ներել ու ազատվել ցավից»․ Քրիստինա Եղոյանի նոր հրապարակումը՝ ամուսնալուծությունից հետո
09:00 ՔՊ֊ական պաշտոնյայի եղբայրը «Մետամֆիտամինով» դատապարտվել է տուգանքի
08:28 Գուրգեն Արսենյանը, այնուամենայնիվ, տուն է վերադառնում․ «Հրապարակ»
21:28 Վրացական համարանիշներով «SCANIA» բեռնատարը Գործարանային մետրոյի մոտ կոնտեյներով բախվել է կամրջի բետոնե ծածկին
10:07 Այն ուժերը, ովքեր Արմեն Գրիգորյանին «հեղափոխական», իսկ իրականում hայրենավաճառ դարձրին, հիմա էլ՝ այլ դերում են օգտագործում․ Տիգրան Աբրահամյան