Ներքին 4 տարի առաջ - 16:45 09-03-2022

Ադրբեջանը 4 ական է արձակել Արցախի Խնուշինակ գյուղի ուղղությամբ տեղակայված դիրքերից

Մարտի 9֊ին` ժամը 14։00֊14։30 սահմաններում, Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Խնուշինակ գյուղի ուղղությամբ տեղակայված դիրքերից ադրբեջանական կողմը խախտել է հրադադարը` նորից կիրառելով 60 մմ տրամաչափի ականանետ։ Արձակվել է 4 հատ ական։

Այս մասին հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը:

Հայկական կողմից տուժածներ չկան։