Մամուլ 4 տարի առաջ - 09:40 09-03-2022

Բնակարանների գները բարձրացել են, շուկան` ակտիվացել. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

Հայաստանում վերջին շրջանում անշարժ գույքի շուկան ավելի է ակտիվացել։ Ըստ մասնագետների՝ անշարժ գույքի գները ավելի են բարձրանալու, սակայն բնակարանների թանկացումը Երևանի ոչ բոլոր վարչական շրջաններում է։ Օրինակ՝ Կենտրոն վարչական շրջանում հունվարին բնակարանի մեկ քմ կազմում է 1300 դոլար է, մինչդեռ ըստ Վիճակագրական կոմիտեի՝ Կենտրոնում բնակարանի մեկ քմ հունվարին վաճառվել է 683 հազար դրամով, մինչդեռ անցյալ տարվա դեկտեմբերին այն կազմել է 680 հազար 600 դրամ, այսինքն՝ մեկ ամսվա ընթացքում 2400 դրամով թանկացել է, իսկ Արաբկիր վարչական շրջանում բնակարանների գները նվազել են 1100, Ավանում՝ 1000 դրամով, Աջափնյակում՝ 500 դրամով, Մալաթիայում՝ 1100 դրամով, իսկ, ահա, Քանաքեռ-Զեյթունում բնակարանի մեկ քմ-ի գինը բարձրացել է 2100 դրամով: Շենգավիթ վարչական շրջանում բնակարանի գինը բարձրացել է 2050 դրամով, իսկ Դավիթաշեն վարչական շրջանում հունվարին բնակարանի մեկ քմ-ն վաճառվել է 353 հազար 500 դրամով, Ավանում 316 հազար 600 դրամով, Մալաթիա-Սեբաստիայում՝ 312 հազար դրամով, Նոր-Նորքում՝ 309 հազար դրամով: Նուբարաշենում ե՛ւ անցյալ տարվա դեկտեմբերին, ե՛ւ այս տարվա հունվարին արժեցել է 190 հազար 50 դրամ:

Ամբողջությամբ հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում




Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը