Մայրաքաղաքում բնակարանների գները գրեթե չեն աճել
copy image url

Մայրաքաղաքում բնակարանների գները գրեթե չեն աճել

Ներքին 3 տարի առաջ - 12:14 02-02-2022

Բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների շուկայական միջինացված գներով, 1քմ-ի հաշվով, Հանրապետությունում ամենաթանկ գոտին շարունակում է մնալ Երևանի Կենտրոն համայնքը։ Չնայած 2020թ․-ի համեմատությամբ անցած տարի այստեղ գների 1․8%-ոց անկում է արձանագրվել՝ այդուհանդերձ բնակարանների գներն այստեղ ամենաբարձրն են։ 2020թ․-ին համայնքում 1քմ բնակմակերեսի շուկայական արժեքը կազմել է 644․800 դրամ, անցած տարի՝ 633 հազար։

Կենտրոնից հետո մայրաքաղաքի ամենաթանկ բնակելի «գոտին» եղել և շարունակում է մնալ Արաբկիրը, որտեղ ի տարբերություն կենտրոնի գների, աննշան (0.7%) աճ է արձանագրվել։ 2020թ․-ին այստեղ 1քմ-ն իրացվել է 452 հազար դրամով, անցած տարի՝ 455․200-ով։ Փաստորեն Կենտրոնի և սրանից ոչ պակաս հեղինակավոր ու գրավիչ Արաբկիրի մեջ գների ահռելի, 1քմ-ի հաշվով, գրեթե 200 հազար դրամի տարբերություն կա։

Գների առումով մոտավորապես նույն պատկերն է նաև Արաբկիր, և գրավչության առումով մայրաքաղաքի երրորդ գոտու՝ Քանաքեռ-Զեյթուն համայնքների միջև՝ շուրջ 120 հազար դրամ մեկ քմ-ի համար։ Քանաքեռ-Զեյթունում 2021թ․-ին քմ-ի միջին գինը կազմել է 327․5 հազար դրամ, որը նախորդ տարվա համեմատությամբ 1000 դրամով նվազել է։

2020թ․-ի համեմատությամբ՝ անցյալ տարի մայրաքաղաքում բնակմակերեսների գների ամենամեծ աճը գրանցվել է Նոր Նորք համայնքում։ Այստեղ քմ-ի գինը 293․5 հազարից հասել է 301․5 հազարի։ Բայց «էլիտարության» առումով մայրաքաղաքի չորրորդ գոտին Նոր Նորքը չէ, Դավթաշենն է։ 2021թ․-ին այս համայնքում 1քմ բնակմակերեսի արժեքը եղել է 325․6 հազար դրամ (2020թ․-ին՝ 335․2 հազար)։

Սրան հաջորդում է Աջափնյակը՝ 314․8 հազար դրամով (2020թ․-ին՝ 313․6), հետո՝ Շենգավիթը՝ 306․7 հազար դրամ քմ-ով։ Ընդ որում Նոր Նորքից հետո Շենգավիթը մայրաքաղաքում երկրորդ համայնքն է, որտեղ գների 2․2%-ոց, գրեթե 7 հազար դրամանոց աճ է արձանագրվել։

Որքան էլ վերջին տարիներին երևանաբնակների մոտ դրական, բարձր կարծիք է ձևավորվել Ավան համայնքի նկատմամբ, այդուհանդերձ, գնային առումով այս համայնքը վերջապահների թվում է 295․7 հազար դրամ/քմ արժեքով։ Ընդ որում վերջին տարում այստեղ գնային փոփոխություն չի արձանագրվել։ Սրանից հետո Երևանի ամենաէժան գոտիներն են Մալաթիա-Սեբաստիան (292․5 հազար դրամ/քմ) և Էրեբունին (291 հազար)։ Ընդ որում այս երկու շրջաններում էլ վերջին տարում, 1քմ-ի հաշվով, 2-3 հազար դրամանոց գնաճ է արձանագրվել։

Ինչպես և բոլոր տարիներին անցած տարի ևս մայրաքաղաքի «հետնապահը» եղել ու մնացել է Նուբարաշենը։ Այստեղ գները 183 հազարից նվազել են 180-ի։

Արձանագրված գնանկման պատճառները բազմաթիվ են ու բազմապիսի, որոնց կանդրադառնանք առաջիկայում։

Ամենից շատ դիտված

21:14 Դերասան Լևոն Մկրտչյանի հարսանիքն է. ներկա է նաև Աշոտ Փաշինյանը
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
17:08 Հայաստանը վերածվել է 90-ականների բեսպրեդելի. Ոստիկանությունը փաստացի գոյություն չունի. ակտիվիստ
13:35 Հատուկ և բացառիկ առաջարկներ Ակբա Լիզինգի կողմից
14:47 Ինչպես Հիսուսը խաչվեց, բայց հարություն առավ, այնպես էլ Արցախը հարություն կառնի
13:00 Քանի էս ընդդիմությունն է, Նիկոլը 2026-ին էլ կընտրվի. հարցում Գյումրիում
11:46 «Փող ուտելն» ինձ համար կարմիր գիծ է, դա նշանակում է դավաճանել ժողովրդին․ Շենգավիթի թաղապետ
12:37 Հայտնի են ավելի քան 100 հազար ռուս զինվորների անունները, որոնք զոհվել են ուկրաինական հակամարտությունում. BBC