Ուղիղ եթեր
Ներքին 5 տարի առաջ - 12:35 14-05-2021

Հայաստանում բնակարանների գները բարձրացել են

Հայաստանում բնակարանների գները բարձրացել են. ՀՀ վիճակագրական կոմիտեն անշարժ գույքի շուկայում թանկացում է արձանագրել:

Կենտրոն վարչական շրջանում բնակարանի մեկ քառակուսի մետրի գինը փետրվարին կազմել է 605 հազար 200 դրամ, իսկ մարտին՝ 606 հազար դրամ: Այսինքն մեկ ամսվա ընթացքում 800 դրամով այն թանկացել է: Իսկ ահա Արաբկիր վարչական շրջանում 1.000 դրամ է թանկացումը կազմել՝ 435 հազար դրամից դարձել է 436 հազար դրամ: Փոխարենը բնակարանների գները նվազել են Քանաքեռ-Զեյթուն, Դավթաշեն, Ավան վարչական շրջաններում:

Ավան վարչական շրջանում բնակարանի մեկ քմ-ն փետրվարին արժեցել է 286 հազար 500 դրամ, իսկ ահա մարտին այն կազմել է՝ 286 հազար դրամ: Աջափնյակ վարչական շրջանում բնակարանները թանկացել են 1.000 դրամով, Մալաթիա-Սեբաստիայում եւ Նուբարաշենում՝ 500 դրամով: Իսկ ահա Էրեբունի վարչական շրջանում եւ փետրվարին եւ մարտ ամսին բնակարանի մեկ քմ-ն վաճառվել է 280 հազար 500 դրամ:

Անշարժ գույքի առուվաճառքով զբաղվող գործակալները չեն կանխատեսում, թե ինչ է առաջիկայում սպասվում, հաշվի առնելով այն հանգամանքը, որ այս շուկան շատ զգայուն է և՛ տնտեսական, և՛ քաղաքական գործընթացների նկատմամբ։

Ամենից շատ դիտված

10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
12:21 Արթուր Օսիպյանի առողջական վիճակը ակնհայտորեն վատթարանում է. փաստաբանը նրա ուղերձն է հրապարակել
00:00 «Ուժեղ Հայաստան» կուսակցության հանրահավաքը՝ թռչնի թռիչքի բարձրությունից
23:50 Չորս օրից մեր պատմության համար վճռորոշ օր է․ Նարեկ Կարապետյան
11:28 Վաղ առավոտից խուզարկում են Գյումրիի ՀՅԴ գրասենյակը
09:57 Հնդկաստանի մայրաքաղաքի բազմահարկ շենքերից մեկում hրդեհ է բռնկվել. զոհեր ու վիրավորներ կան
13:26 Կարապետյան-Փաշինյան դիմակայությունն արդեն իսկ ավարտվել է Փաշինյանի անշրջելի պարտությամբ. Տիգրան Դումիկյան