Ներքին 4 տարի առաջ - 19:36 08-03-2022

Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում

Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 11:20-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 23-րդ կմ հատվածում դեռևս չպարզված անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի վարորդը, դեպքի Երևան ընթանալիս վթարային իրավիճակ է ստեղծել Կոտայքի մարզի բնակիչ, 26-ամյա Մ. Հակոբյանի նկատմամբ, ով Volkswagen մակնիշի ավտոմեքենան վարելիս դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել դեպի Հրազդան ընթացող, Կոտայքի մարզի բնակիչ, 30-ամյա Վ. Բաբայանի վարած Mercedes մակնիշի ավտոմեքենային, հայտնում է shamshyan.com–ը:

Վթարային իրավիճակ ստեղծած վարորդը դեպքի վայրից դիմել է փախուստի, իսկ վթարի հետևանքով Volkswagen-ի և մ Mercedes-ի վարորդները օպերատիվորեն վթարի վայր ժամանած «Աբովյան» բժշկական կենտրոնի բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն են ստացել, ապա տեղափոխվել «Աբովյան» բժշկական կենտրոն:

Վիրավորներին առաջինը օգնության են հասել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի գլխավորությամբ: Վերջինս վիրավորներին ուղեկցել է հիվանդանոց:

Փաստի առթիվ Աբովյանի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ վթարային իրավիճակ ստեղծած ավտոմեքենայի վարորդի իքնությունը պարզելու, նրան և ավտոմեքենան հայտնաբերելու ուղղությամբ:

Ամենից շատ դիտված

16:00 Ճիշտ եմ արել՝ պանիկա չտարածելու համար ասել եմ՝ «փուչիկը էդքան մի փչեք»․ Շաքիի գյուղապետ
14:24 «Տառերի պուրակ»-ի հարևանութամբ բախվել են «Lexus»-ը ու «Nissan Altima»-ն․ կան վիրավորներ
07:27 Հիշեք Սոթքի հողմակայանները, որը թողեցիք Ադրբեջանին. «Ժողովուրդ»
20:40 Խորագիր. Ավտոմատով անկոչ հյուրը, ՀՀՇ-ի անեծքը, Մեծամորի սուտը, հրաշքի բլեֆը
08:02 Ատամնաբույժի սպանության մանրամասները․ եղբայրները մեղսունակ են ճանաչվել․ «Հրապարակ»
19:36 Բանակ գնալուց առաջ՝ վարորդական վկայական
08:49 Կա՛մ դու Մամիկոն Ասլանյան ես, կա՛մ՝ Առուշ Առուշանյան․ «Հրապարակ»
07:05 Պերմյակովի ժամանակ փողոց դուրս եկան, Շաքիի դեպքից հետո՝ լռություն․ «Ժողովուրդ»
11:08 Այսօր էլ հավատացյալ բառի մեջ կա նեգատիվ ընկալում, որովհետև կան հավատացյալներ և կան ուղղակի նորմալ քաղաքացիներ. Փաշինյան
13:13 87 տարեկանում մահացել է ռուս հոգեթերապևտ և հեռուստահաղորդավար Անատոլի Կաշպիրովսկին