Արտաքին 4 տարի առաջ - 12:11 08-03-2022

Յանուկովիչը դիմել է Զելենսկիին

Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչը երկրում արյունահեղությունը դադարեցնելու պատասխանատու է անվանել ներկայիս նախագահ Վլադիմիր Զելենսկիին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»-ն։

«Ես շատ լավ հասկանում եմ, որ դուք բազմաթիվ «խորհրդատուներ» ունեք, բայց անձամբ դուք պարտավոր եք ամեն գնով դադարեցնել արյունահեղությունը և հասնել խաղաղության համաձայնագրի։ Ձեզանից դա սպասում են Ուկրաինայում, Դոնբասում և Ռուսաստանում։ Ուկրաինացի ժողովուրդը և Արևմուտքի ձեր գործընկերները երախտապարտ կլինեն ձեզ»,- ասել է քաղաքական գործիչը Զելենսկիին ուղղված ուղերձում։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը դիմել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին՝ կոչ անելով իշխանությունը փոխանցել «լեգիտիմ» նախագահ Վիկտոր Յանուկովիչին։

Վիկտոր Յանուկովիչը Ուկրաինայի չորրորդ նախագահն է։

Ամենից շատ դիտված

Ձեզ գուցե հետաքրքրի