Ներքին 4 տարի առաջ - 18:05 07-03-2022

Ինչու բանկերը 100 դոլարից ավելի թույլ չեն տալիս կանխիկացնել. պարզաբանում է տնտեսագետը

Հայաստանյան բանկերը օտարերկրյա բանկերի քարտապաններին 100 դոլարից ավելի թույլ չեն տալիս կանխիկացնել։ Oragir.news-ը զրուցել է տնտեսագետ Թաթուլ Մանասերյանի հետ՝ հարցնելով, թե ի՞նչ նպատակ է հետապնդում այս սահմանափակումը: Մանասերյանը ի պատասխան նշեց, որ հիմնական նպատակը դրամի արժեզրկումը կանխելն է. «Ես ենթադրում եմ, որ դա ազգային դրամանիշի, դրամի շրջանառությանը նպաստող գործոն է։ Տարբեր երկրներում կան տարբեր տեսակի սահմանափակումներ։ Այս պարագայում՝ արժեզրկումը կանխելու համար, նաև դրամի շրջանառությանը աջակցելու նպատակով։ Կարծում եմ՝ դա է պատճառը»։

Հարցին, թե ի՞նչ է կարծում՝ սահմանափակումը վնասո՞ւմ է օտարերկրացիներին, Մանասերյանը պատասխանեց. «Չեմ կարծում, որ օտարերկրացին տուժում է։ Եթե, վերցնենք, օտարերկրացին իր անձնական կարիքների համար պետք է օգտագործի, ապա 100 դոլարը նորմալ գումար է օրվա կտրվածքով։ Ու կարող է շատ հանգիստ օգտագործել»։

Մանասերյանը նաև նշեց, որ տարբեր երկրներում տարբեր սահմանափակումներ կան։ Այսպիսի սահմանափակում էլ ՀՀ-ն է ընդունել՝ տնտեսական, քաղաքական նպատակներից ելնելով. «Հիմա հասկանում ենք, որ պատերազական գործողության պատճառով ստեղծված է հատուկ վիճակ ոչ միայն Ուկրաինայում և Ռուսաստանում, այլև այդ երկրներին առնչվող պետություններում նույնպես, այնպես որ՝ բնական է։ Կան պատժամիջոցներ կամ սահմանափակումներ, որոնք եվրոպական երկրներն են կիրառում։ Այս իրավիճակում ամեն երկիր պիտի իր տնտեսական-քաղաքական շահերը հետապնդի։ Այս պարագայում սուվերեն պետությունները, ինչպիսին և Հայաստանն է, իրավասու են ժամանակավոր միջոցներ կիրառել»։

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ
21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը
10:05 Ռուսաստանը դատարկում է ոսկու պաշարները. 2002 թ․-ից ի վեր ամենախոշոր վաճառքը