Ուղիղ եթեր
Ներքին 4 տարի առաջ - 11:20 07-03-2022

Հայաստանից ՌԴ չվերթները չեղարկվում են

Ռուս-ուկրաինական հակամարտության ֆոնին տուժում են նաև ՀՀ այն քաղաքացիները, որոնք ամեն տարի գարնանը մեկնում են Ռուսաստանի Դաշնություն` արտագնա աշխատանքի։

Oragir.news-ին են դիմել մի քանի քաղաքացիներ, որոնք նշում են, որ մարտի 7-ին և 8-ին գնված տոմսերը չեղարկվել են. «Մարտի սկզբին ամսի 8-ի համար տոմս էինք գնել, թռիչքից երկու օր առաջ իմանում ենք, որ չեղարկվել է թռիչքը, ու չգիտենք, թե երբ կարող ենք գնալ։ Մենք մնում ենք անգործ, Հայաստանում էլ գործ չկա, չգիտեմ` ինչ է լինելու»։

Նույնը նաև պատմեց այն քաղաքացին, որի մարտի 7-ի չվերթը ևս չեղարկվել է։ «Զվարթնոց» օդանավակայանից թռիչքների չեղարկման վերաբերյալ փոխանցեցին, որ դա կապված է ավիաընկերությունների հետ, օրինակ բերեցին, որ այսօր չեղարկվել է Երեւանից դեպի Մինվոդի թռիչքը։ Հարցին, թե այս օրերին չվերթներ իրականացվո՞ւմ են ՌԴ տարածք, դրական պատասխան տվեցին։

Ալբինա Բարեղամյան

Ամենից շատ դիտված

16:51 Եկել մեր տուն, հաց է կերել, հետևից հայհոյանքներ է հնչեցրել. ինչից է սկսվել Շիրակի փողոցի արյունալի կռիվը
22:37 Մեծամոր հնավայրում հայտնաբերվել են մ.թ. I դարի ոսկյա ականջօղեր, կոճակ, Օկտավիանոս Օգոստոսի դրամ, բրոնզե դաշույն
11:10 Կարող ա՞ դուք էլ եք բռնության զոհ. Էդգար Ղազարյանը՝ Զարուհի Բաթոյանին
14:14 Իսպանիայում երկու արագընթաց գնացքի բախման հետևանքով զոհերի թիվը հասել է 39-ի
23:08 Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավար Ռամիզ Մեհդիևը դատապարտվել է 14 տարվա ազատազրկման
15:30 Իրավապահ ընտանիք. կամ որոշումներ են կայացնում, կամ խորհուրդներ են տալիս
10:07 Դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքները՝ հոկտեմբերի 28-ի դրությամբ
22:45 Թուրքական և ադրբեջանական լրատվամիջոցներն արձագանքում են Սփյուռք-Փաշինյան հակադրության հոդվածին
12:18 Ստեփանավանում ՔՊ-ն կքվեարկի Արմեն Գրիգորյանի օգտին․ հանդես ենք գալու միասնական․ մարզպետ
11:00 Քոլեջում խստացված ռեժիմ է