Արտաքին 4 տարի առաջ - 17:00 05-03-2022

Ուկրաինայի ԱԽ-ն սպանել է ուկրաինական բանակցային պատվիրակության անդամին. ԶԼՄ-ներ

Ուկրաինայի Անվտանգության խորհրդի աշխատակիցները ձերբակալության ժամանակ կրակել են Գոմելում բանակցությունների ուկրաինական պատվիրակության անդամ Դենիս Կիրեևին։ Նրան կասկածել են պետական դավաճանության մեջ։ Այս մասին այսօր՝ մարտի 5-ին, հայտարարել է «Ուկրաինսկայա պրավդա»-ն՝ հղում անելով ուժային բլոկի և քաղաքական շրջանակների աղբյուրներին։

«Նա արդեն հանգուցյալ է»,- հաղորդել է պարբերականի զրուցակիցը։

Քաղաքական շրջանակներում պարբերականի աղբյուրների տվյալներով՝ Անվտանգության ծառայությունն ուներ Կիրեևի պետական դավաճանության մասին հստակ տեղեկություններ, այդ թվում՝ հեռախոսային խոսակցություններ։

Ավելի ուշ ԶԼՄ-ներում հայտնվել է սպանվածի մարմնի լուսանկարը, որը, ինչպես հաստատվում է, պատկանում է Կիրեևին։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից