Booking.com համակարգը սահմանափակել է աշխատանքը Ռուսաստանում
copy image url

Booking.com համակարգը սահմանափակել է աշխատանքը Ռուսաստանում

Ավելին 3 տարի առաջ - 12:18 05-03-2022
Booking.com համակարգն այլևս չի ցուցադրում Ռուսաստանում գտնվող հյուրանոցները: Միևնույն ժամանակ, օտար երկրներում հյուրանոցների որոնումն ու ամրագրումը Ռուսաստանի Դաշնության տարածքում գտնվող մարդկանց համար մնում է հասանելի: Առայժմ ընկերության ներկայացուցիչների կողմից փոփոխությունների պատճառները բացատրող պաշտոնական հաղորդագրություն չի եղել: Նմանատիպ սահմանափակումներ կիրառվում են առցանց հյուրանոցների ամրագրման Agoda.com և Trivago կայքերի համար: Թե ինչով է դա պայմանավորված, նույնպես հայտնի չէ:

Ամենից շատ դիտված