Ներքին 4 տարի առաջ - 15:07 04-03-2022

Պատգամավորն առաջարկում է հեշտացնել պայմանագրային զինծառայողներին տան վարձավճարի փոխհատուցում տալու կարգը

ՀՀ ազգային ժողովը քննարկում է «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանի ներկայացրած օրենքի նախագիծը, որով պատգամավորն առաջարկում է պայմանագրային զինծաայողները միայն կադաստրի եզրակացությամբ տալ վարձավճարի փոխհատուցում:

Նա առաջարկում է օրենքը խմբագրել հետևյալ կերպ՝ ծառայության վայրում ծառայողական բնակարանով չապահովվելու դեպքում պայմանագրային զինծառայողներին հաշվարկվում է ամսական դրամական փոխհատուցում` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով և չափերով:

«Այսօր պայմանագրային զինծառայողներին սոցիալական երաշխիքների անվան տակ տրվող գումարները վարձավճարի համար դառնում են պատուհաս զինծառայողների համար: Այսինքն՝ զինծառառյողները ապրում են վարձով և նաև դատապարտվում խարդախության համար»,-ասաց պատգամավորը:

Թովմասյանի խոսքով՝ տան վարձակալության պայմանագիր չունենալով՝ զինծառայողը ստիպված է լինում ուրիշ տան համար կնքել պայմանագիր, բերել այդ վարձակալության պայմանագիրը՝ նոտարով սահմանված կարգով և ստանալ վարձավճարի փոխհատուցում:

Պատգամավորի գրությանն ի պատասխան դատախազությունից հայտնել են, որ 81 քաղաքացու նկատմամբ հարուցվել է քրեական գործ՝ խարդախության հոդվածով: «Այսինքն՝ զինծառայողը վարձով ապրելու համար խարդախության հոդվածով դատվում է: Եվ որպեսզի այս իրավիճակը կանխենք, և այդ 81 հոգին չդառնան 800 կամ 8000, առաջարկում եմ, որ այսուհետ ոչ թե զինծառայողից պահանջենք նոտարական վավերացմամբ փաստաթուղթ՝ վարձակալության անհրաժեշտ վկայականը, այլ միայն կադաստրի կողմից տրված տեղեկանքը որ զինծառայողն իր բնակության վայրից 30 կմ շառավղով որևէ սեփականություն չունի, համարվի բավարար»,-ասաց Թովմասյանը:

Պատգամավորը նշեց՝ հիմա զինծառայողներին դատում են՝ այդ խնդրի համար, վարձով ապրելու համար, բայց ԱԺ դահլիճում նստած են պատգամավորներ, որոնք ապրում են իրենց կնոջ տանը և ստանում են տան վարձավճարի փոխհատուցում, բայց նրանք չեն դատապարտվում: «Հիմա ստացվում է, որ պատգամավորին կարելի է, զինծառայողին ոչ: Առաջարկում եմ օրենսդրական այս նախաձեռնությամբ այդ խութերը վերացնել»,-ասաց նա:

ՔՊ-ից Բաբկեն Թունյանն էլ նշեց՝ խնդիր կա, սակայն նա այլ տեղ է տեսնում դա: «Խնդիրը նրա մեջ է, որ այն մարդիկ, որոնք վարձով բնակարաններ են տալիս զինծառայողներին, պայմանագիր չեն կնքում, որովհետև չեն ցանկանում, որ այդ գործարքը գրանցվի, այսինքն՝ ցանկանում են հարկ չվճարել պետությանը»,-ասաց պատգամավորը:

Անդրադառնալով Թովմասյանի մտքին, որ զինվորականները դատվում են վարձով բնակվելու համար, իսկ պատգամավորները՝ ոչ, ասաց. «Զինվորականները ոչ թե վարձով բնակվելու համար են դատվում, այլ այդ պայմաններին ապահովելու պատճառով կեղծ պայմանագիր կնքելով: Նաև ուզում եմ ասել, որ պատգամավորները փոխհատուցումը ստանում են միայն այն դեպքում, երբ վարձակալության պայմանագիրը ներկայացնում են»:

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը
21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
17:17 Կառավարությունը ճար չունի, պիտի աջակցի. հարցում` ձկնաբույծների խնդիրների մասին