Ներքին 4 տարի առաջ - 20:51 02-03-2022

ՌԴ-ն հնարավոր է դիմի մեր Կառավարությանը՝ խնդրելով, որ իրենց տրամադրվի «5-րդ ազատություն». Նավիկ Խաչատրյան

Աշխարհաքաղաքական այս իրավիճակում ՌԴ-ի նկատմամբ նոր պատժամիջոցներ են կիրառվում, որի հետևանքով եվրոպական մի շարք երկրներ արգելել են թռիչքներ դեպի ՌԴ։ Թե ինչպե՞ս այն կարող է անդրադառնալ ՀՀ ավացիայի, մասնավորապես՝ տոմսի գների վրա, Oragir.news-ը զրուցել է ավիացիոն հարցերով փորձագետ Նավիկ Խաչատրյանի հետ։

Խաչատրյանը մեզ հետ զրույցում անդրադարձավ նոր ուղղություններին, մասնավորապես՝ արդեն գործող չվերթների հաճախականությանը, որը, ըստ մասնագետի, շաբաթական կբարձրացնեն, ու այն կբերի ՀՀ հավելյալ ուղևորահոսքի։ «ՌԴ-ն հնարավոր է դիմի մեր Կառավարությանը՝ խնդրելով, որ իրենց տրամադրվի «5-րդ ազատություն»։ Այսինքն՝ այն չվերթերը, որոնք կատարում էին Մոսկվայից Եվրոպայով դեպի երրորդ երկիր, նույնը իրականացվի Երևանով դեպի նույն երրորդ երկիր: Ավիացիոն տերմինաբանությամբ դա կոչվում է «5-րդ ազատություն», երբ ուրիշ երկրի ավիափոխադրողը իր երկրից գալիս է, օրինակ, Հայաստան և տեղի ուղևորին տանում է այլ՝ երրորդ երկիր»։

Խաչատրյանն ասաց, որ այն կբերի թռիչքների, ուղևորափոխադրումների հոսքի աճի, բայց ուղիղ Հայաստանի բյուջե ֆինանսական հոսքերը շատ չեն լինի: Միակ ֆինանսական ներհոսքը, որ կունենա Հայաստանը, նավիգացիոն ծախսերն են, որոնք կավելանան չնչին չափերով։

Անդրադառնալով ՀՀ-ում իրականացվող ավիափոխադրումներին՝ մեր զրուցակիցն ասաց՝ կատարված ուսումնասիրությունները ցույց են տվել, որ Հայաստանում իրականացվող ավիափոխադրումների 70 տոկոսը պատկանում է Ռուսաստանին, 15 տոկոսը՝ Միջին Արևելքին, 15 տոկոսը դեպի Եվրոպա չվերթերին է բաժին ընկել: Արևմտյան պատժամիջոցների շրջանակում դեպի Եվրոպա թռիչքների արգելքը, փորձագետի կանխատեսմամբ, կարող է ավելացնել Հայաստանում ուղևորափոխադրումների քանակը:
Անդրադառնալով հարցին, թե արդյո՞ք կլինեն ավիաընկերություններ, որոնք կփոխեն իրենց թռիչքային ժամերի առաջարկները, որը կբերի ուղևորափոխադրումների հոսքի աճի՝ պատասխանեց. «Պետք է հասկանալ, թե ինչ ունենք։ Եթե ճիշտն ասենք, ոչ մի բան չունենք, որովհետև կա երեք տեսակի ավիաընկերություն, որոնցից մեկն ինքն իրեն հռչակել է ազգային փոխադրող, բայց դեռ օդանավ չի բերել ու չվերթ չի գրանցել»։

Խաչատրյանն ասաց, որ ՌԴ-ն 2013 թվականի հոկտեմբերի 23-ից հայտարարել է, որ «բաց երկնքի» քաղաքականությունը գործում է, և դրանից հետո ռուսական բոլոր ավիաընկերությունները հայտ ներկայացրին, որ ուզում են թռչել Երևան։
«Ռուսական ավիաընկերությունները, բնական է, իրենց օդանավերը չեն կանգնեցնելու «Շերեմետևո» օդանավակայանում, այլ փորձելու են նոր տեղեր փնտրել, գտնել, որպեսզի կարողանան թռչել: Որպես ստրատեգիական երկիր՝ կնախընտրեն առաջինը թռչել դեպի Երևան․ թռիչքների հաճախականությունը կաճի, ուղևորահոսքը կաճի, ուղղակի ամեն ինչ պետք է հաշվարկված լինի»։

Հարցին, թե արդյոք Կառավարությունը զբաղվում է ՌԴ-ի հետ ավիացիոն հարցերի աշխատանքներով, ասաց, որ դա Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի գործն է կամ Տարածքային կառավարման նախարարության. «Կարծում եմ՝ ռուսական կողմը կդիմի և կստանա այդ թույլտվությունը: Հայաստանը՝ որպես անկախ երկիր, իր օդային սահմանի տերն է։ Ռուսաստանը պետք է խնդրի ՀՀ-ին, որ իջնեն մեր օդանավակայան, մեր պոտենցիալ ուղևորներին վերցնեն, թռչեն երրորդ երկիր, բայց այդ դեպքում էլ ռուսական ավիաընկերությունը կարող է խանգարել մյուս ավիաընկերությունների աշխատանքին: Սակայն եթե խնդիր առաջանա, ավիաընկերությունները կփոխեն իրենց թռիչքների ժամային առաջարկները։ Ես ինքս առաջարկ չեմ կարող անել դրա հետ կապված, քանի որ մի քիչ նեղված եմ, որովհետև հույսեր ունեի, որ իրական հեղափոխություն է տեղի ունեցել, և մեզ նման մասնագետներին հնարավորություն կտրվի, բայց չէ՛, ես իրենց ի՞նչ առաջարկեմ․ իրենք ամեն ինչ գիտեն»։

Քնարիկ Պետրոսյան

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից