Ուղիղ եթեր
Ներքին 4 տարի առաջ - 17:38 01-03-2022

44-օրյա պատերազմում միակ որդուն կորցրած 60-ամյա զույգը ծնող է դարձել

Երևանի «Շենգավիթ» բժշկական կենտրոնում լույս աշխարհ է եկել 44-օրյա պատերազմում զոհված Գարիկ Դավթյանի եղբայրը: Սա յուրահատուկ իրադարձություն է, քանի որ հերոսի ծնողները՝ Գևորգ և Գոհար Դավթյանները, 24 տարի անց՝ 60 տարեկան հասակում, որոշեցին կրկին ծնողներ դառնալ և, դիմելով «Շենգավիթ» ԲԿ-ի ռեպրոդուկտոլոգ Աննա Խաչատրյանին, այդ երազանքն իրականություն դարձրին փոխնակ մոր օգնությամբ: «Շենգավիթ» բժշկական կենտրոնը տեղեկացնում է, որ փոքրիկին եղբոր անունով են անվանակոչել:

«Ամուսինները հուզմունքը չեն կարողանում թաքցնել, մայրը պատմում է՝ բալիկի ծնունդից առաջ շատ անհանգիստ է եղել, հետո երազ է տեսել, ու հասկացել՝ վախենալ պետք չէ՝ Աստված ու հերոս Գարիկն այնպես կանեն, որ ամեն ինչ բարեհաջող կընթանա: Տիկին Գոհարը չի թաքցնում՝ կարոտել է, երբ իրեն մայրիկ էր ասում որդին, փոքրիկ Գարիկը կօգնի նորից զգալ այդ բերկրանքը»,-ասված է հաղորդագրությունում:

Փոքրիկը ծնվել է 3,450 կգ․ քաշով և 51սմ․ հասակով, նրա ծնունդն ընդունել է «Շենգավիթ» բժշկական կենտրոնի գլխավոր տնօրենի՝ ծննդօգնության գծով տեղակալ, մանկաբարձական բաժնի ղեկավար Աշոտ Սիրունյանը: Նորածինն իրեն հրաշալի է զգում և պատրաստվում է տուն գնալ:

Ամենից շատ դիտված

21:56 Վատ վերաբերմունքի ահազանգ՝ Գյումրիի «Երեխաների տնից»․ տնօրենը հակադարձում է
18:40 «Քույր կուսակցությունների» միավորումը Ստեփանավանում կանխատեսելի էր․ Շահեն Հարությունյան
23:20 Ամուսնությունից հետո «որոնվում է» երգչուհի Դիանա Մխիթարյանը
18:20 Ինչպես կանխել այսօրվա ծեծկռտուքի վտանգավոր հետևանքները
23:00 Ութ ծոռ ունեցող 72-ամյա կինը թոշակի տարիներին նոր կարիերա է սկսել
19:49 ՌԴ դեսպանատան կոշտ արձագանքից հետո Դավիթ Առուշանյանը լռում է․ մարզպետը չի ցանկանում մեկնաբանել
19:01 Ալիևը մերժել է Էրդողանին և իր փոխարեն Թուրքիա ուղարկել Բայրամովին
19:38 Խոշոր պայթյուն՝ Մասիսում գործող գազալցակայանում. «Opel»-ը վերածվել է մետաղե ջարդոնի
23:52 Տիեզերական հարստություն. գտնվել է աստերոիդ, որի ոսկին կարող է Երկրի վրա բոլորին միլիարդատեր դարձնել
14:57 Ողբերգական ու արտառոց դեպք՝ Սյունիքի մարզում. «Գորիս» բժշկական կենտրոնում 30-ամյա ծննդկանը երեխա է ունեցել․ բժիշկները հայտնել են, որ արական սեռի պտուղը մահացած է եղել. ամուսինը սպառնացել է հաշվեհարդար տեսնել