Ներքին 4 տարի առաջ - 14:56 01-03-2022

Ապօրինի գույքի բռնագանձման ընթացակարգը պետք է լինի օրինական․ Արամ Վարդևանյան

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանն ընդգծեց, որ ընդդիմությունը ՍԴ-ում չի վիճարկում ապօրինի գույքի բռնագանձման ինստիտուտը, խոսքը ընթացակարգերի մասին է։

«Շատ հաճախ է խոսվում նրա մասին, որ ընդդիմադիրները ՍԴ են դիմել ապօրինի գույքի բռնագանձման մասին օրենքի վերաբերյալ։ Շատ պարզ եմ ուզում ասել, որովհետև ՍԴ դիմելու որոշակի փորձ ունեմ։ Այդ դիմումի վերաբերյալ բովանդակության ցանկացած կետին ծանոթանալու դեպքում մի պարզ ճշմարտություն է հասկանալի դառնում։ Ինքնին ապօրինի գույքը բռնագանձելու ինստիտուտը որևէ կերպ չի վիճարկվում։ Եվ, ի դեպ, նաև պաշտոնապես եմ ուզում հայտնել՝ դա լինի ընդդիմադիր խմբակցությունից, դա լինի իշխանական խմբակցությունից, դա լինի ընդդիմադիր, թե իշխանական գործիչ, ցանկացած անձ, ով ունենա կամ ունի ապօրինի գույք, այն ենթակա է բռնագանձման», Ազգային ժողովի նիստի ընթացքում ունեցած ելույթում նշեց Արամ Վարդևանյանը։

Պատգամավորի խոսքով՝ Հայաստանը առաջին երկիրը չէ, որ նման ինստիտուտ է ներդրել, մի շարք եվրոպական երկրներ նույնպես այդ ինստիտուտը ունեն, և այդ օրենքի կիրառման փորձերը հասել են Եվրոպական դատարան։

«Եվ հաճախ տեսնում եմ, ինչպես հենց նույն իշխանական պատգամավորները խոսում են Եվրոպական դատարանի որոշումների մասին, որոնք անուղղակի կամ ուղղակի իրենց շահերից է լինում, ասում են, թե ինչքան լավ ինստիտուտ է, խոսում են այդ ինստիտուտի կարևորության մասին։ Բա հիմա ստացվում է, որ այս օրենքը Եվրոպական դատարանի նախադեպից շեղվել է։ Հիմա պատկերացրեք, որ ապօրինի գույքը բռնագանձում եք, հատիկ-հատիկ վերադարձնում եք, ի դեպ ոչ թե ժողովրդին, այլ պետական բյուջե ու դրանից հետո Եվրոպական դատարանը ասում է, որ գործողությունները արել եք ոչ կոնվենցիոնալ պահանջներին համապատասխան։ Դրանից հետո պատկերացնում ե՞ք ինչ է լինում։ Այն մարդը, որից դուք ապօրինի գույք եք բռնագանձել, գալու է Հայաստանի պետական բյուջեից փող է ստանալու։ Թիվն էլ ավելի մեծ է լինելու, քան բռնագանձվածը։ Մեր ասածն էլ այն է, որ այդ ընթացակարգը պետք է լինի հնարավորինս օրինական։ Բայց միանշանակ ինստիտուտը պետք է գործի, շատ ավելի արդյունավետ պետք է գործի»,- եզրափակեց Վարդևանյանը։

Ամենից շատ դիտված

10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
12:21 Արթուր Օսիպյանի առողջական վիճակը ակնհայտորեն վատթարանում է. փաստաբանը նրա ուղերձն է հրապարակել
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
11:28 Վաղ առավոտից խուզարկում են Գյումրիի ՀՅԴ գրասենյակը
13:00 ՔՊ-ական պատգամավորի որդու աշխատավարձը տարեցտարի աճում է միլիոններով. Արմեն Խաչատրյանի ընտանիքի «ապագան»
13:26 Կարապետյան-Փաշինյան դիմակայությունն արդեն իսկ ավարտվել է Փաշինյանի անշրջելի պարտությամբ. Տիգրան Դումիկյան

Ձեզ գուցե հետաքրքրի