Ուղիղ եթեր
Գագիկ Խաչատրյանին առնչվող քրեական գործի շրջանակներում ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հայցադիմում է ընդունվել վարույթ
copy image url

Գագիկ Խաչատրյանին առնչվող քրեական գործի շրջանակներում ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հայցադիմում է ընդունվել վարույթ

Ներքին 3 տարի առաջ - 11:05 11-05-2022
ՀՀ գլխավոր դատախազության կողմից Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան ներկայացված՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումն ընդունվել է վարույթ:

Համաձայն վերջինիս՝ ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին Գալուստ Գրիգորյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել մասնավորապես՝

Երևան քաղաքում գտնվող 1 հասարակական նշանակության տարածք, 2 բնակարան և մեկ ավտոկայանատեղի, մեկ տրանսպորտային միջոց, իսկ անհնարինության դեպքում՝ դրանց միջին շուկայական արժեքը, որն ընդհանուր կազմում է 1.475.449.400 ՀՀ դրամ,
Երևան քաղաքում գտնվող երկու ավտոկայանատեղիի, երկու բնակարանի և երկու տրանսպորտային միջոցի շուկայական արժեքը, որն ընդհանուր կազմում է 590.140.000 ՀՀ դրամ,
մասնակցություն մեկ ընկերությունում, վարձակալությունից, օտարումից, փոխառությունից առաջացած գումարներ, որոնք ընդհանուր կազմում են 750.221.142 ՀՀ դրամ, ինչպես նաև 3,722,693,253 ՀՀ դրամի չափով գումար, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում, փոխանցվել է բարեխիղճ ձեռքբերողի կամ հնարավոր չէ նույնականացնել և բռնագանձել:

ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցված և քննվող՝ ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի նախկին նախագահ, ՀՀ ֆինանսների նախկին նախարար Գ. Խաչատրյանի և մի շարք այլ անձանց կողմից առերևույթ կատարված յուրացումներին, պաշտոնեական լիազորությունների չարաշահմանը, պաշտոնեական կեղծիքին և փողերի լվացմանը վերաբերող քրեական գործի շրջանակներում Գ. Գրիգորյանը որպես մեղադրյալ է ներգրավվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-214-րդ հոդվածի 2-րդ մասով և 38-190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանրորեն վտանգավոր արարքները կատարելու համար:

Նշված քրեական գործի նախաքննության ընթացքում տվյալներ են ձեռք բերվել վերջինիս ենթադրյալ ապօրինի ծագում ունեցող գույքերի առկայության մասին, ինչի հիման վրա նախաձեռնվել էր ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման ուսոմնասիրություն:

ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության կողմից այլ գործերով, որոնցով արդեն իսկ կիրառվել են հայցի նախնական ապահովման միջոցներ, շարունակվում են ներկայացվել ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հայցադիմումներ։

Ամենից շատ դիտված

16:23 Մահացածը 4 երեխայի մայր էր, փախչում էր, որ ամուսինը չծեծի․ նոր մանրամասներ՝ Պռոշյանի ողբերգական վրաերթից 
20:59 Կայծակի հարվածից զինծառայող է մահացել. նա 30 օրից պետք է զորացրվեր
14:15 «Տիկին Աննան ջնջում է», «իմը հենց նոր ջնջեց», ​​​​​​​«դիպլո՞մ եք տալիս, թե՞ գժի թուղթ»․ Աննա Հակոբյանը քննադատություն չի հանդուրժում
14:26 Ոստիկանությունը վերսկսել է 18 տարի առաջ անհետացած աղջկա որոնումները 
21:55 Սյունիքից ադրբեջանական կողմ անցած տղաները վերադարձել են Հայաստան
17:35 ​​​​​​​Ընտանիքները սգի մեջ են․ տղաներին առևանգել են Փաշինյանի հռչակած ամենաանվտանգ տարածքից
16:03 Ադրբեջանի ՊՆ-ն մեկնաբանել է սահմանին 2 անչափահասների մոլորվելը
23:58 Մի՛ զարմացեք, որ շնորհավորում են հայերի կոտորածն ու տեղահանումը կազմակերպած թշնամի ժողովրդի տոնը
13:24 Սա է «բարեկամ» Ադրբեջանը․ պարզից էլ պարզ է, որ 2 անչափասները որևէ այլ նպատակ ունենալ չէին կարող․ Թաթոյան
18:17 Հայտնի է, թե ով է Ադրբեջանի սահմանը հատած տղաներից մեկը. մանրամասներ