Ուղիղ եթեր
Միտք 4 տարի առաջ - 11:05 01-03-2022

Սթափվենք և հասկանանք, թե որտեղ և ինչ վիճակում ենք գտնվում, ինչի առջև ենք կանգնած

Արցախի Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղի բնակիչներն արդեն 3 օր է, որ չեն լսում բարձրախոսներից գրական հայերենով հնչող ադրբեջանցիների պահանջը՝ լքել գյուղը։ Իսկ ձայնագրության մեջ հնչում էր. «Անհապաղ հեռացեք տարածքից, հակառակ դեպքում ձեր նկատմամբ ուժ կկիրառվի։ Լքե՛ք տարածքը, դուք գտնվում եք Ադրբեջանի Հանրապետության տարածքում։ Այստեղ ցանկացած գործունություն կարգավորվում է Ադրբեջանի օրենքներով»։ Այդ «Ադրբեջանի օրենքը» խրամորթցիներին թույլ չի տալիս գյուղատնտեսական աշխատանքներ կատարել իրենց դաշտերում ու այգիներում: Եվ արդեն 3-4 օր է, ինչ գյուղատնտեսական աշխատանքները դադարեցրել են խրամորթցիները, վարուցանքի դուրս չեն գալիս:

Նույն ձայնագրության մեջ ասվում է նաև. «Կորուստների համար պատասխանատվությունն ընկնելու է ձեր վրա։ Մի՛ վտանգեք ձեր և ձեր ընտանիքի անդամների կյանքը»։ Այդ «թրքական հումանիզմը» հանկարծ ի հայտ է եկել ոչ թե հայերի նկատմամբ ունեցած արյան ծարավի մեղմվելու, այլ ռուս խաղաղապահներից անդրադարձող ահ ու սարսափի հետևանքով:

Թուրքի ախորժակը չի գրգռվել, թուրքի երախը միշտ բաց է: Ակնդետ սպասում է այն բաղձալի առիթ ու պահին, երբ ռուս խաղաղապահից, զինվորից ահ ու սարսափ չի զգա և ամեն գիշեր ու ցերեկ, քնած թե արթմնի, տեսնող երազն իրականություն կդարձնի Արցախում ու Հայաստանում: Եվ մեզ չի օգնի մեր ինքնախաբեությունը, թե խաղաղություն ենք ուզում Ադրբեջանի հետ՝ որևէ կերպ չկպնելով խաթրին, հանկարծ չնեղանա, որ ճիշտ հակառակն է մեր նկատմամբ ունեցած այդ երկրի լկտի ու սանձարձակ պահվածքի: Ոչ էլ Թուրքիայի հետ հարաբերություններ ստեղծելու բանակցությունները կօգնեն, քանի որ թուրքն անշեղորեն միայն իր նպատակն է հետապնդում:
Ժանիքներն ու մագիլները սրած՝ Թուրքիան ու Ադրբեջանը սպասում են, թե ինչ զարգացում կունենա ռուս-ուկրաինական պատերազմը, Ռուսաստանն ինչ իրավիճակում կհայտնվի: Թուրքին որևէ կերպ չի զսպի Կրեմլին գրավոր ու բանավոր տված «խելոք մնալու» խոստումները: Իսկ մենք խաղաղության դարաշրջան բացելու, բանագնացներ ուղարկելու փոխարեն, սթափվենք և հասկանանք, թե որտեղ և ինչ վիճակում ենք գտնվում, ինչի առջև ենք կանգնած:

Հուսիկ Արա

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
19:42 Բլոգեր Քրիստինան հայտնել է՝ պատրաստվում է հարսանիքի
18:28 Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել. Հետք
22:23 Գերակա շահ՝ փոքր կենտրոնում. շատերը ստիպված են լինելու իրենց գույքը հարկադրաբար վաճառել պետությանը
19:30 Արցախցիներին COP17-ում մերժել են տաղավար տրամադրել. Արտակ Բեգլարյան