Որևէ կողմի դիմելուց առաջ պետք է հասկանանք, թե մենք ինչ ենք ուզում․ քաղաքագետ
copy image url

Որևէ կողմի դիմելուց առաջ պետք է հասկանանք, թե մենք ինչ ենք ուզում․ քաղաքագետ

Ներքին 2 տարի առաջ - 20:00 05-12-2022
Արցախի հարցի վերաբերյալ երկակի քաղաքական խաղերը կարող են անդառնալի հետևանքներ ունենալ։ Oragir.News-ի հետ զրույցում այս մասին ասաց քաղաքագետ Արթուր Ղազարյանը։ «Արցախի հարցը, տվյալ պարագայում այն խաղաքարտը կամ այն օրակարգը չէ, որ կարելի է դրա շուրջ երկակի խաղեր խաղալ, այն էլ այս պայմաններում։ Հստակ է, որ Արցախի հետ կապված յուրաքանչյուր օր ու յուրաքանչյուր վայր, դա կլինի Մոսկվան, Բրյուսելը, Վաշինգտոնը, թե Պրահան, թե մեկ այլ երկիր, մայրաքաղաք կամ քաղաք՝ հայկական կողմի տեսակետը պետք է հստակ լինի։ Հայաստանը ներկայացնողները պետք է հստակ դիրքորոշում հայտնեն։ Ոչ թե այստեղ այլ բան ասեն, այնտեղ՝ այլ։ Սա է ռեալ պոլիտիկը»,- ասաց նա։

Պրահայում ընդունված համատեղ հայտարարության մասին խոսելով Լավրովն, ըստ քաղաքագետի, հայտնեց Արցախի հիմնահարցի կարգավորման մի տարբերակը։ Այս համատեքստում, քաղաքագետ Արթուր Ղազարյանն ուշադրություն հրավիրեց Լավրովի արած հայտարարության տողատակերին։

«Դա այն է, ինչ Պուտինը դեռևս ամիս ու կես առաջ հայտարարել էր․ վաշինգտոնյան և մոսկովյան մոտեցումներն Արցախի հարցում տարբերվում են։ Այսինքն՝ մոսկովյան տարբերակն առաջարկում էր ստատուս քվոյի առկախում է մինչև վերջնական լուծում կտրվի կարգավիճակի հարցին, արցախահայության իրավունքների և անվտանգության հարցին։ Իսկ վաշինգտոնյան տարբերակով փաթեթային առաջարկ է արվում խաղաղության դիմաց Արցախը ինչ-ինչ կարգավիճակում թողնվի Ադրբեջանի կազմում։ Երաշխավորն էլ կլինի Արևմուտքը՝ արցախահայության ազատությունների, իրավունքների ու անվտանգության պաշտպանության»,- ասաց նա։

Այս դեպքում, ըստ քաղաքագետի, Լավրովը շեշտադրում էր արևմտյան տարբերակն ընտրելու դեպքում առաջացող խնդիրները։

«Լավրովը ցանկանում էր հայտնել, որ տվյալ պարագայում, եթե դուք ցանկանում եք այդ տարբերակը, ապա դրությունը հետագա բանակցություններում և դրանցում Մոսկվայի միջամտության առումով էլ ավելի է բարդանում»,- ասաց նա։ Այս պարագայում, ըստ փորձագետի, Ադրբեջանը կարող է օգուտ քաղել ցանկացած իրավիճակից։

«Տվյալ պարագայում Ադրբեջանը փորձում է ամեն ինչ պոկել։ Իսկ դրա դիմաց պետք է հարցը դրվի կտրականապես, որ այդպես չի կարող լինել և վերջ»,- ասաց նա։

Իր խոսքով՝ Հայաստանի իշխանությունները պետք է արտահայտեն արցախահայության տեսակետը։ «Իսկ մենք գիտենք, թե արցախահայությունն ինչ է ցանկանում։ Արցախահայությունը ցանկանում է իր հողում ու իր ջրում ապրել։ Արցախից դուրս չգալ, ցեղասպանության զոհ կամ վտարանդի չդառնալ։ Սա է առնվազն, որ թե՛ միջազգային իրավունքի տեսանկյունից, թե՛ մարդու իրավունքների պաշտպանության տեսանկյունից նվազագույնը պետք է ապահովվի»,- ասաց նա։

Ըստ փորձագետի դրա պատասխանատուն ու երաշխավորն, այս դեպքում, Հայաստանն է։ «Այդ առաջնային երաշխավորությունը թողնելուց ու այլ երկրներին դիմելուց առաջ պետք է հասկանանք, թե ինչ ենք ուզում ու հստակորեն դա՛ պատկերացնենք։ Դրանից հետո, այո՛, կարող ենք դիմել նաև միջազգային հանրությանը կամ գերտերություններին։ Սա պետք է հստակ դրվի՝ արցախահայության ազատ ապրելու և ազատ տեղաշարժվելու բնական ու կենսական իրավունքը»,- ասաց նա։

Ամենից շատ դիտված

19:33 «Դոկտոր Ավոյան»-ում բուժառուի ատամնաշարը սխալ են բուժել և լնդերը վնասել են
22:00 8 անշարժ գույք, մեքենա, 10 մլն-անոց գնում, խոշոր նվիրատվություններ, 60․9 մլն եկամուտ․ «կոկորդիլոսագետ» Գարիկ Սարգսյանի ունեցվածքը
23:46 Սա Կիրանցի հայտնի պատն է, որից այն կողմ Ադրբեջանն է, այն արդեն ճաքել է․ Մեսրոպ Առաքելյան
19:21 44-օրյայի հերոսի հայրը՝ Գարիկ Գալեյանը, այժմ ապօրինի անազատության մեջ է
08:30 Ինչ է սպասվում հազարավոր դիմորդներին․ ԿԳՄՍՆ-ի խայտառակությունը․ Հրապարակ
19:17 «Յան տվեք ինձնից»․ Սամվել Ալեքսանյանը՝ լրագրողին
22:51 Անփող ուզում չենք, գոնե քիչ էժան պարարտանյութ, սերմացու ու վառելիք տան. օձունցի հողագործ
22:30 Ասել են` կիսվեք, չեն կիսվել, խլում են. հարցում` սուրճի կետերի փակման մասին
08:01 Շուրջ 50 հազար ԱՄՆ դոլար արժեցած «դարի հաղթանակը»` պատուհաս Կառավարության համար. Ժողովուրդ
23:55 37-ամյա օտարերկրացին Բագրատաշենի անցկակետից տեղափոխվել է բաժին