Արտաքին 4 տարի առաջ - 17:04 28-02-2022

Զելենսկին ԵՄ-ին կոչ է արել «անհետաձգելի ընթացակարգով» Ուկրաինան ընդունել իր կազմում

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին այսօր առավոտյան՝ երկիր ռուսական ներխուժման հինգերորդ օրը, հանդես է եկել նոր տեսաուղերձով, որում Եվրամիությանը կոչ է արել «նոր անհետաձգելի ընթացակարգով» Ուկրաինան ընդունել իր կազմում։ «Մենք վաստակել ենք դա»,- ասել է Զելենսկին՝ պնդելով, որ ուկրաինական բանակը պայքարում է ոչ միայն իր հողի, այլև Եվրոպայում խաղաղության համար։

Զելենսկին երախտագիտություն է հայտնել ԵՄ-ին «աննախադեպ աջակցության» համար, մասնավորապես՝ ռուսական ինքնաթիռների համար երկինքը փակելու և Ուկրաինային սպառազինություն մատակարարելու համար։

Նա նաև դիմել է ռուս զինվորականներին՝ նրանց կոչ անելով չլսել իրենց հրամանատարների հրամանները, «թողնել տեխնիկան ու հեռանալ»։

Ուկրաինայի նախագահի խոսքով, մարտական ​​գործողությունների ընթացքում զոհվել է 4500 ռուս զինծառայող (սրանք ուկրաինական կողմի տվյալներն են. Ռուսաստանն ընդունում է կորուստների առկայությունը, սակայն ստույգ թվեր չի հայտնում՝ նշելով, որ կորուստներն ավելի քիչ են, քան ուկրաինացի զինվորականներինը): Զելենսկին հայտարարել է նաև, որ Ուկրաինայում մարտական գործողությունների 4 օրվա ընթացքում զոհվել է 16 երեխա, ևս 45-ը վիրավորվել է։

Ամենից շատ դիտված

23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
23:34 «Մարտի 1»-ի գործը բացահայտված է. Քոչարյանը ընտրություններից հետո պետք է բանտ նստի. Փաշինյան
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
23:27 Ուկրաինան առաջարկում է դադարեցնել հակամարտությունը․ Զելենսկին՝ Պուտինին
23:13 Թող գա տեսնենք՝ ով է կատուն, և ով է առյուծը. Փաշինյանը մեղադրել է Ծառուկյանին
17:11 Ոչ մի ադրբեջանցի չի կարող հող գնել այստեղ․ քաղաքացիները՝ «Սաֆարովի կանխարգելման» օրենքի մասին
18:06 Բագրատ Սրբազանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի
14:37 Հուսախաբված դուրս եկան. դաշնակցականը` խուզարկությունների վերաբերյալ
21:38 Հայկ Մարությանը Փաշինյանին հրավիրեց բանավեճի և հեռացավ դահլիճից