Նիկոլ Փաշինյանի այցը Ռուսաստան նախատեսվում է ապրիլին
copy image url

Նիկոլ Փաշինյանի այցը Ռուսաստան նախատեսվում է ապրիլին

Ներքին 3 տարի առաջ - 22:40 26-02-2022
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ապրիլին պաշտոնական այցով Ռուսաստան կմեկնի։ Սպասվող պաշտոնական այցի օրակարգի հարցերն այսօր հեռախոսազրույցի ժամանակ նա քննարկել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, տեղեկանում ենք վարչապետի աշխատակազմից։

Նշենք, որ Կրեմլը արդեն հայտնել է երկու երկրների ղեկավարների հեռախոսազրույցի մասին` հավելելով, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսով քննարկել են հայ-ադրբեջանական սահմանին կայունության և անվտանգության ապահովման հարցերը։

ՀՀ վարչապետի աշխատակազմն էլ հավելում է, որ երկու երկրների ղեկավարները քննարկել են նաև Եվրասիական տնտեսական միության և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գործունեության հետ կապված հարցեր։