Էրդողանի այցը Ռուսաստան նախատեսված է սեպտեմբերի 29-ին
copy image url

Էրդողանի այցը Ռուսաստան նախատեսված է սեպտեմբերի 29-ին

Արտաքին 3 տարի առաջ - 18:46 21-09-2021

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այցը Ռուսաստան՝ իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունների համար, նախատեսված է սեպտեմբերի 29-ին, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Թուրքիայի նախագահի գրասենյակին:

«Սպասվում է, որ մեր նախագահը մեկօրյա այցով կմեկնի Ռուսաստան՝ Սոչի քաղաք, 2021 թվականի սեպտեմբերի 29-ին»,- ասել է Թուրքիայի նախագահի ներկայացուցիչը:

Ավելի ուշ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հաստատել է երկու երկրների ղեկավարների հանդիպման նախապատրաստման մասին տեղեկատվությունը: