Արտաքին 4 տարի առաջ - 20:37 26-02-2022

Էրդողանը Պուտինին հրավիրել է Թուրքիա

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինին հրավիրել է Անկարա՝ քննարկելու Ուկրաինայում ստեղծված իրավիճակը։

Իշխող կուսակցության նիստում նախագահ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան պետք է հանդես գա խաղաղության օգտին։

«Պարոն Պուտինի հետ հեռախոսազրույցում ես նրան հրավիրեցի Թուրքիա՝ իրավիճակը կարգավորելու համար»,- Էրդողանի խոսքը մեջբերում է գործակալությունը։

Թուրքական լրատվամիջոցները ենթադրում են, որ քննարկման առարկա է դառնալու ռուսական նավերի համար Սեւ ծովը փակելու հարցը։ Այս մասին Էրդողանի հետ հեռախոսազրույցից հետո հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

Միաժամանակ թուրքական կառավարական աղբյուրները նշում են, որ դեռ ոչինչ որոշված ​​չէ։

Հունվարի վերջին Էրդողանը Պուտինին արդեն հրավիրել էր այցելել Անկարա։ Թուրքիայի ղեկավարը ցանկացել էր նրա համար հանդիպում կազմակերպել Վլադիմիր Զելենսկու հետ։

Ամենից շատ դիտված

23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
13:00 Երկաթգծերում փողային խառնաշփոթ է
16:00 Սասուն Միքայելյանի ձերբակալված սանիկից հեղափոխությունից առաջ բռնագանձել են 194 հազար դրամը
23:50 Իլոն Մասկը երեխայի մորն ամսական վճարումները կրճատել է մինչև 20 հազար դոլար
11:35 Ռուսաստանից և այլ երկրներից դեպի Երևան 16 չվերթ ուշանում է
23:20 Արցախի Հանրային խորհուրդը քննադատել է Գուտերեշի՝ արցախահայերի վերադարձի իրավունքի մասին լռությունը
22:50 COP17-ին ընդառաջ Մաթևոսյանը հանդիպել է Տաջիկստանի բնապահպանության կոմիտեի ղեկավարին
22:30 Փաշինյանը մասնակցել է PROFAL-ի՝ 20 մլն դոլարի ներդրմամբ կառուցված ապակու մշակման գործարանի բացմանը
11:02 Երևանում 20-ամյա աղջիկը մարմնական վնասվածքներ է պատճառել 34-ամյա զուգընկերոջը․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար