Ուղիղ եթեր
Արտաքին 4 տարի առաջ - 10:37 26-02-2022

Աբխազիան ճանաչել է Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետությունների անկախությունը

Աբխազիայի նախագահ Ասլան Բժանիան հրամանագրեր է ստորագրել Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետությունների անկախությունը ճանաչելու վերաբերյալ։ Այս մասին ասվում է Բժանիայի՝ հայրենակիցներին ուղղված ուղերձում, որը հրապարակվել է նախագահի պաշտոնական կայքում։ Նախագահը նաև ելույթ է ունեցել պետական ​​հեռուստատեսությամբ։

«Այսօր ես հրամանագրեր եմ ստորագրել Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության անկախությունը ճանաչելու վերաբերյալ: Բացարձակապես վստահ եմ, որ աբխազ ժողովուրդը կողմ է այս որոշմանը»,- ասել է Բժանիան։

Նախագահն ասել է, որ Աբխազիայի Հանրապետության կառավարությանը հանձնարարել է «նախապատրաստական աշխատանքներ սկսել ճանաչված ժողովրդական հանրապետությունների հետ բարեկամության, համագործակցության և փոխօգնության միջպետական ​​պայմանագրերի կնքման և նրանց հետ դիվանագիտական ​​հարաբերությունների հաստատման համար»։

Ամենից շատ դիտված

21:25 Ամեն նոր պաշտոնի հետ նոր կին է ունենում. Տեր Վրթանեսը` Ալեն Սիմոնյանի մասին
12:53 Ես վերադարձրի ՀՀ անձնագիրս, այլևս երբեք Հայաստան չեմ գա. Նորատ Տեր-Գրիգորյանց
21:55 3 գյուղ` 1 տրանսպորտի հույսին․ մարդիկ ոտքի վրա ու ճզմված են հասնում տուն
13:18 Այն, ինչ Թալեաթին չհաջողվեց լիովին իրականացնել, ավարտին կհասցնի Հայաստանի կառավարությունը
09:00 Հայկ Սարգսյանի հեռացման, ՊԵԿ աշխատակից Վլոյի և Գաջի գործարանի տխուր պատմությունը
13:38 ԵՊՀ Աստվածաբանության ֆակուլտետին «Հայոց պատմություն» առարկան պետք չէ. տիրադավը հրահանգել է, դեկանը՝ գրել զեկուցագիրը, ռեկտորը՝ հաստատել. 168.am
13:29 Պարուհի Սոնա Եսայանն ու հումորիստ Գրիգ Գևորգյանը սպասում են իրենց առաջնեկին
23:03 Արմավիր-Գյումրի ավտոճանապարհի ողբերգական վթարից տուժած ընտանիքը դեռ ապաքինվում է․ երեխաներից մեկին վերջերս վիրահատել են
17:22 Երգչուհի Լոբոդան կադրեր է հրապարակել Ալեն Սիմոնյանի հարսանեկան արարողությունից
18:38 Հանդիսատեսը 30 րոպե պինդ գրկել էր ինձ. Սիրուշոյի անդրադարձը Coca-Cola Fest 2026-ի ելույթին