Ուղիղ եթեր
Արտաքին 4 տարի առաջ - 15:57 03-12-2021

ՌԴ Պետդումայի պատգամավորը՝ Լուգանսկի և Դոնեցկի անկախության հնարավոր ճանաչման մասին

ՌԴ Պետդումայի պատգամավորները չեն բացառում, որ Մոսկվան կճանաչի ինքնահռչակ հանրապետությունների՝ Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության և Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության անկախությունը։ Ռուս քաղաքական գործիչներն ասում են, որ «Դոնբասում Կիևի ուժային սցենարը կարող է ստիպել Ռուսաստանին ակտիվորեն միջամտել»:

Պետդումայի երեք խոշորագույն խմբակցությունների և պալատի երկու պրոֆիլային կոմիտեների ներկայացուցիչների մեկնաբանությունները հրապարակել է «Ինտերֆաքս» գործակալությունը։

Օրինակ՝ Պետդումայի ԱՊՀ հարցերով և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Վիկտոր Վոդոլացկին («Եդինայա Ռոսիա») նշել է, որ ինքն անձամբ կողմնակից է հանրապետությունների ճանաչմանը. նախ՝ ՌԴ Ռոստովի մարզի և Ուկրաինայի Լուգանսկի ու Դոնեցկի մարզերի բնակիչների միջև մշակութային և բարեկամական կապերի պատճառով, և երկրորդ՝ նման քայլը, նրա խոսքով, կարող է օգնել դադարեցնել գնդակոծությունները։

«Այդ տարածքները, իհարկե, պետք է ճանաչվեն, որպեսզի այդ գործողությունները ավարտվեն։ Մեզ զսպում է մեկ գործոն՝ մենք եղել ենք մինսկյան համաձայնագրերի նախաձեռնողները, մենք նորմանդական ձևաչափի անդամներ ենք»,- ասել է Վոդոլացկին։

Ամենից շատ դիտված

22:53 Ջարդարարները պատասխան կտան, իշխանությունները կզբաղվեն գնաճով․ Մակրոն
23:48 Լատվիան արգելել է Հայաստանից ԵՄ ներմուծել կանաչ թեյի խմբաքանակը
08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
23:05 Ժորդան Բարդելան պահանջել է, որ Մակրոնը ներողություն խնդրի և հրաժարական տա
23:35 Թրամփը գովաբանել է Մասկին թռչող սպորտքարի թողարկման առթիվ
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում