Ներքին 4 տարի առաջ - 21:04 24-02-2022

ԳՇ պետի պաշտոնանկությունը բանակի ռեֆորմներին միտված փոփոխության համար է. Անդրանիկ Քոչարյան

ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, «Ազատություն ռադիոկայանի» իր ասուլիսում անդրադառնալով այն հարցին, թե արդյո՞ք Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձություններն անվտանգության տեսանկյունից ազդեցություն կունենան մեր տարածաշրջանի՝ հատկապես ՀՀ-ի վրա, ասաց, որ ազդեցություն կունենա ամբողջ աշխարհի վրա, ուզենք թե չուզենք՝ նաև ՀՀ-ի վրա, արդեն անդրադարձել է այդ իրադարձությունը, չի բացառում, որ հնարավոր է ռազմական գործողություններ սկսվեն. «Երբ թնդանոթները կրակում են, ոչինչ բացառել չի կարելի, իսկ մեր պարագայում, 44-օրյա պատերազմից հետո որոշակի խնդիրներ կան լուծված, բոլոր պետական կառույցները պետք է կարողանան համաչափ մեղմեն ռիսկերը։ Չնայած որ իրադարձությունները տեղի են ունենում ՀՀ սահմաններից դուրս, այնուամենայնիվ կարող են շրջանցել տարածքները և շարժվել դեպի ցանկացած երկիր։ Մենք պետք է պատրաստ լինենք ցանկացած սցենարի։

Անդրադառնալով «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանի այն մտքին, որ Թուրքիան կարող է Հարավային Կովկասում օգտվել ուկրաինական ճգնաժամից, հետևաբար, ոչ էլ բացառում է, որ դա բացասական կանդրադառնա ՀՀ-ի վրա․ «Թուրքիան ունի իր հետաքրքրությունները ՌԴ-ի և Ուկրաինայի հակամարտության մեջ, և վտանգներ կան, կիսում եմ նրա տեսակետը այդ հարցի վերաբերյալ, որ կարող են վտանգներ լինել ՀՀ-ի համար, բայց կարող է նաև չլինել, քանի որ Թուրքիան չի կարող իր հետաքրքրությունների ամբողջ սպեկտորը սպասարկել»։

Անդրադառնալով ԳՇ պետ Արտակ Դավթյանի և ևս չորս զինվորականների պաշտոնանկության և նոր նշանակումների վերաբերյալ հարցին՝ ասաց, որ նրանց պաշտոնանկությունը բանակի ռեֆորմներին միտված փոփոխություններ է, և պետք է մենք ուրախանանք, որ դրանք լինեն բարձր մակարդակի, և դրանք պետք է որևէ նոր նշանակվող անձնակազմի հետ որևէ հետին քննարկումներ չլինեն։ Նույն մարդուն էլի չենք նշանակում, այլ փոխում ենք, քանի որ կառուցվածքային փոփոխությունների խնդիր է առաջացել։ Կառավարության որոշմամբ՝ նաև նոր հաստիք ավելացավ ՝ ԳՇ պետ-նախարարի առաջին տեղակալ պաշտոնը, իսկ դա նշանակում է, որ պաշտպանական գերատեսչության կառուցվածքը մտնում է փոփոխությունների փուլ, իսկ ավելի առարկայական դա կլինի այն ժամանակ, երբ «Պաշտպանության մասին» օրենքի փոփոխությունները տեսանելի կլինեն նաև բոլորի համար, ինչի վերաբերյալ էլ մեր հանձնաժողովում քննարկում եղել է։ Տեղի է ունենալու վերին օղակների փոփոխություն, որը խիստ անհրաժեշտ է։ Ես այս փոփոխությունները քրեական գործերի հետ չեմ կապում։

Քնարիկ Պետրոսյան

Ամենից շատ դիտված

10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
12:21 Արթուր Օսիպյանի առողջական վիճակը ակնհայտորեն վատթարանում է. փաստաբանը նրա ուղերձն է հրապարակել
23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
11:28 Վաղ առավոտից խուզարկում են Գյումրիի ՀՅԴ գրասենյակը
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
13:00 ՔՊ-ական պատգամավորի որդու աշխատավարձը տարեցտարի աճում է միլիոններով. Արմեն Խաչատրյանի ընտանիքի «ապագան»
13:26 Կարապետյան-Փաշինյան դիմակայությունն արդեն իսկ ավարտվել է Փաշինյանի անշրջելի պարտությամբ. Տիգրան Դումիկյան