Ուղիղ եթեր
Ներքին 4 տարի առաջ - 19:24 02-05-2022

Ընդդիմության գործողությունները միտված են ապակայունացնելու ներքին հանդարտությունը․ Ա Քոչարյան

ՀՀ ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն, անդրադառնալով վերջին օրերին Հայաստանում ծավալվող ներքաղաքական զարգացումներին, հույս է հայտնել, որ շուտով կվերադառնանք կյանքի բնականոն ընթացքին:

«Վերջին օրերին մայրաքաղաքի փողոցներում ականատես ենք լինում ընդդիմության կողմից կազմակերպված խառնակչություններին, որոնք ոչ այլ ինչ են, քան գործողություններ՝ միտված ապակայունացնելու մեր երկրի ներքին հանդարտությունը և որոնք անպայմանորեն ազդելու են մեր պետական սահմանների անվտանգության վրա։ Այս օրերին առանձնահատուկ գովեստի է արժանի ՀՀ ոստիկանության ծառայողների անկողմնակալ և օպերատիվ գործունեությունը, որի հիմքում, ըստ էության, ընկած է պետության ներսում կայունության ապահովման խորը գիտակցումը։

Շնորհակալություն եմ հայտնում ՀՀ ոստիկանությանը օրինակելի և պետականամետ աշխատանքի համար, վստահ եմ, որ շուտով կվերադառնանք կյանքի բնականոն ընթացքին՝ մերժելով մեր երկրի արտաքին և ներքին խաղաղությանը վնասող բոլոր տեսակի սադրանքները»,- ասված է Անդրանիկ Քոչարյանի հայտարարությունում։

Ամենից շատ դիտված

22:53 Ջարդարարները պատասխան կտան, իշխանությունները կզբաղվեն գնաճով․ Մակրոն
23:48 Լատվիան արգելել է Հայաստանից ԵՄ ներմուծել կանաչ թեյի խմբաքանակը
08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
23:05 Ժորդան Բարդելան պահանջել է, որ Մակրոնը ներողություն խնդրի և հրաժարական տա
23:35 Թրամփը գովաբանել է Մասկին թռչող սպորտքարի թողարկման առթիվ
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում

Ձեզ գուցե հետաքրքրի