Մեգան Ֆոքսը ժամանակ է անցկացրել Կոլսոն Բեյքերի և նրա դստեր հետ
copy image url

Մեգան Ֆոքսը ժամանակ է անցկացրել Կոլսոն Բեյքերի և նրա դստեր հետ

Ավելին 3 տարի առաջ - 23:15 23-02-2022
Մեգան Ֆոքսն աստիճանաբար մտերմանում է իր փեսացու Քոլսոն Բեյքերի (Machine Gun Kelly) դստեր՝ 12-ամյա Քեյսիի հետ։ Դրա վկայությունն է եռյակի համատեղ լուսանկարը՝ արված Քլիվլենդի 27 Club Coffee սրճարանում։ Մեգանը դրանք հրապարակել է իր Instagram-ում։
Եթե հավատանք նկարներին՝ նրանք իրենց շատ հարմարավետ են զգում միմյանց ընկերակցությամբ։
Նախկինում զույգին մոտ կանգնած անանուն աղբյուրը People-ին հայտնել էր, որ դերասանուհին և երաժիշտն օգտագործում են բոլոր հնարավորությունները միասին լինելու համար։
Երկուսի համար էլ դա սեր էր առաջին հայացքից։ Նրանք ոչ մի վայրկյան չեն բաժանվում ու միշտ գալիս են միմյանց աջակցելու տարբեր միջոցառումների ժամանակ։ Քոլսոնի բոլոր ընկերներն ու գործընկերները գիտեն, որ եթե նա ինչ-որ տեղ գնա, Մեգանը տասը անգամից ինը կլինի նրա հետ:

Ֆոտոշարք

Ամենից շատ դիտված