Ուղիղ եթեր
ՀՀ-ում և Արցախում ադրբեջանական խախտումները բնույթով բացարձակ նույնն են. Արման Թաթոյան
copy image url

ՀՀ-ում և Արցախում ադրբեջանական խախտումները բնույթով բացարձակ նույնն են. Արման Թաթոյան

Ներքին 3 տարի առաջ - 14:06 23-02-2022
ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը, ում լիազորություններն ավարտվում են, լրագրողների հետ ասուլիսում ամփոփում է իր վեց տարվա աշխատանքային գործունեությունը ՄԻՊ պաշտոնում՝ ասելով, որ 2016 թվականի այս օրը՝ փետրվարի 23-ին, ԱԺ-ի կողմից ընտրվեց որպես ՄԻՊ. «Ուղիղ 6 տարի առաջ ԱԺ-ի կողմից ես ընտրվեցի որպես ՄԻՊ, և առաջին օրվանից ամբողջ աշխատանքն ընթացել է ամենաբարդ իրավիճակներում»:

Նա ընդգծեց, որ իրեն ուղեկցել է մի կարևորագույն սկզբունք՝ հավատարիմ լինել երդմանը և անել ամեն ինչ՝ որքան անհրաժեշտ է, իսկ դրանից հետո էլ՝ որքան պետք է։
ՄԻՊ-ը հատուկ նշեց, որ իր ընտրվելուց անմիջապես հետո սկսվել է ապրիլյան պատերազմը, և ներկայացրեց այդ ընթացքում կատարված փաստահավաք աշխատանքները։ Արման Թաթոյանը նշեց, որ դրան հաջորդեցին ՊՊԾ գնդի գրավումը, բազմահազարանոց հավաքները, ակցիաները, ձերբակալությունները. «Հաջորդող տարին էլ բավականին լարված էր։ Այդ գործով դատավարություններ, իրավունքների պաշտպանությանը վերաբերող հարցեր։ Ապա սկսվեցին 2018 թվականի ապրիլ-մայիս ամիսների հայտնի իրադարձությունները։ Աշխատել ենք գիշեր-ցերեկ»։

Թաթոյանն անդրադարձավ նաև տավուշյան ռազմական գործողություններին, ապա Covid-ով պայմանավորված իրավիճակին և իր կողմից իրականացված՝ պետության նկատմամբ վերահսկողությանը, որպեսզի արտակարգ դրության պայմաններում պետությունը չչարաշահի իր լիազորությունները։

Արման Թաթոյանը խոսեց նաև 2020 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի մասին, որի հետևանքով հազարավոր զոհեր ունեցանք։ Նա արձանագրեց, որ բազմաթիվ խախտումներ են ի հայտ եկել, և նշեց, որ փաստացի ինքն այնպիսի զգացողություն ունի, որ դեռ գտնվում ենք պատերազմի մեջ։ «Ուզում եմ նշել մի բան, որ մեր ուսումնասիրություններն ու վերլուծությունները հստակ մի բան են ցույց տալիս՝ ՀՀ-ում և Արցախում ադրբեջանական խախտումները բնույթով բացարձակ նույնն են, իսկ պատերազմի ընթացքում ինչ մեթոդներ էին կիրառում՝ ահաբեկիչների ներգրավմամբ, արգելված զինատեսակներով, զանգվածային ոչնչացման, քիմիական էլեմենտներ պարունակող զինատեսակներով»։
ՄԻՊ-ը, անդրադառնալով լրագրողների կատարած աշխատանքին, բարձր գնահատեց այն՝ նշելով, որ ռազմական դրության ժամանակ սահմանափակվեց լրատվամիջոցների աշխատանքը, և ըստ էության, խախտվեց ազատ խոսքի իրավունքը։

Այնուհետև Պաշտպանը պատասխանեց ԶԼՄ-ների հարցերին։ Խոսեց նաև 44-օրյա պատերազմի արդյունքների մասին՝ ասելով, որ որպես մեկ միասնական օրգանիզմ՝ համագործակցել է արցախյան իր գործընկերոջ հետ, աշխատել են՝ հավաքագրելու համար պատերազմի բոլոր արդյունքների ապացույցները, որոնք մարդկության դեմ ուղղված հանցանքների ապացույցներ են։
«Չպետք է թույլ տանք, որ մեր հասարակությանը ադրբեջանական իշխանությունները թմրեցնեն կեղծ խաղաղասիրական կոչերով, մենք պետք է ունենանք մեր սեփական երաշխիքները։ Պատերազմ որևէ մեկը չի ուզում՝ որտեղ ուզում է լինի, բայց դա ավարտված չէ, մենք պետք է ունենանք մեր իրավունքների երաշխիքները. դա շատ կարևոր է»։

Քնարիկ Պետրոսյան

Ամենից շատ դիտված

23:27 Աշոտիկը «տաշի» է գոռում, Փաշինյանի դուստրն ու աներձագը՝ պարը վայելում. ինչպես է անցնում Լևոն Մկրտչյանի հարսանիքը
21:14 Դերասան Լևոն Մկրտչյանի հարսանիքն է. ներկա է նաև Աշոտ Փաշինյանը
22:38 Որոշեցի, որ այլևս չեմ կարող ապրել․ Մարգարիտա Սիմոնյանի խոստովանությունը
22:57 Տավուշում 155 ուսուցչի ազատել են աշխատանքից, հիմա ուսուցիչներ են որոնում. Ոսկան Սարգսյան
14:00 Աննա Հակոբյանը քանդո՞ւմ է «հաջողակ» ընտանիքները․ հետաքրքիր գնացուցակի հետքերով
21:49 Գյումրիում ազգային երգ ու պարով են նշել Հիսուս Քրիստոսի Հարության տոնը
17:25 Սա ՀՀ իրավական պատմության մեջ նմանատիպ գործով 1-ին հաղթանակն է. փաստաբանը՝ Սոնա Աղեկյանի գործով վճռի մասին
20:45 Պամֆլետ. Ավինյանի փորձը՝ սակուրաշինություն, ԱՆԻՖաշինություն, քովիդաշինություն, համբալաշինություն
20:30 Գարիկ Կարապետյանը՝ Եվրոպայի չեմպիոն, Սիմոն Մարտիրոսյանը՝ փոխչեմպիոն
10:57 Այս գիշեր ահավոր ա եղել, ավելի շատ են կրակել, հայհոյանքներ են հնչեցրել հովիվների հասցեին․ Խնածախի բնակիչ