Միտք 4 տարի առաջ - 10:55 22-02-2022

Ադրբեջանցիները՝ Երևանում, երբ դիահերձարաններում պահվող աճյունները դեռ չեն հուղարկավորվել

44-օրյա պատերազմում մեր զոհված տղաների աճյունները դեռ որոնում ենք Ադրբեջանի կողմից բռնազավթված Արցախի տարածքներում: Դեռ դիահերձարաններում պահվող աճյուններն ու մասունքները չեն նույնականացվել և հուղարկավորվել: Հենց այդ ողբերգական և երկրի ու զինվորի արժանապատվությունը գիտակցող մղումով էին Զվարթնոց օդանավակայանի ճանապարհը փակել մի խումբ զինվորականներ՝ փորձելով կանխել ադրբեջանցի պատգամավորների մուտքը մայրաքաղաք:

Երկու ադրբեջանցի պատգամավոր և նրանց հետ մեկն էլ՝ ոչ պատգամավոր, արդեն Երևանում են՝ «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում, փետրվարի 22-ին Եվրանեսթի Խորհրդարանական վեհաժողովին մասնակցելու նպատակով: Նրանք վեհաժողովի նիստերում քննարկվելիք հարցերի վերաբերյալ կհնչեցնեն ադրբեջանական կողմի դիրքորոշումը: Նաև ժողովրդավարության դասեր պետք է տան մեզ այդ խոշտանգող, գլխատող, դիրեր խեղողները, հավանաբար այն ոճով, որ քաղաքակրթվենք ու հասնենք իրենց:

Իսկ ՔՊ-ական պատգամավորուհին հորդորում է, որ 220 վոլտ չմիացնենք ժաղովրդի նյարդերին: Որպեսզի մտքի և զգացմունքների, նաև իրականության հովհարային անջատման պայմաններում չգիտակցենք, որ պատվավոր հյուրի կարգավիճակով Հայաստան ժամանողները ադրբեջանցիներ են: Որ որևէ արտառոց և նողկալի բան չկա այստեղ: Արցախի 75 տոկողը չենք կորցրել, Ադրբեջանը Հայաստանից չի բռնազավթել 40 քառակուսի կիլոմետր տարածք, չի սպառնում Զանգեզուրի միջանցքը պոկելով և էլի մի շարք փայաբաժիններ երախը տանելով: Պատգամավորուհուն հանգստացնենք, որ կարիք չկա հասարակությանը 220 վոլտ միացնելու, քանի որ մեր իրականության լարումը շատ ավելի բարձր է:

Իսկ Ազգային ժողովում քաղաքական մեծամասնությունը մերժում է Շուշիի հռչակագիրը դատապարտող ընդդիմության ներկայացրած նախագիծը: Եթե չենք դատապարտում, ուրեմն ընդունում ենք այդ հռչակագրում նշված բոլոր կետերը:Մինչդեռ այդ նախագծի նախաձեռնողը ոչ թե ընդդիմությունը, այլ իշխանությունը պետք է լիներ: Իսկ ադրբեջանական մամուլը ցնծում է այդ լուրից:

Հուսիկ Արա


Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
16:38 Հոկտեմբերի 19-30-ը թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսները
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան