Ուղիղ եթեր
Ներքին 4 տարի առաջ - 23:58 21-02-2022

Զոհված զինծառայողները հետմահու պարգևատրվել են ԱՀ պետական բարձր պարգևներով

Փետրվարի 21-ին ՀՀ-ում ԱՀ մշտական ներկայացուցչությունում մշտական ներկայացուցիչ Սերգեյ Ղազարյանը Արցախի Հանրապետության նախագահի անունից զոհված զինծառայողների հարազատներին է հանձնել պետական պարգևներ։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ-ում Արցախի ներկայացուցչության ֆեյսբուքյան էջը:

44-օրյա պատերազմի ընթացքում Արցախի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած բացառիկ խիզախության ու անձնական արիության համար Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի զինծառայողներ՝
շարքային Գևորգ Հրաչի Ասատրյանը
շարքային Արման Սուրենի Մանուչարյանը
շարքային Ռաֆայել Արմանի Օվսեյանը
շարքային Արնոլդ Սամվելի Հովսեփյանը։

ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի ս․թ․ փետրվարի 10-ի հրամանագրերով հետմահու պարգևատրվել են պետական բարձր պարգևներով։

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
19:42 Բլոգեր Քրիստինան հայտնել է՝ պատրաստվում է հարսանիքի
18:28 Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել. Հետք
15:01 Ֆրանսիայի վարչապետը մի շարք շրջաններում պարետային ժամ սահմանելու հանձնարարական է տվել