Ուղիղ եթեր
Ներքին 1 տարի առաջ - 18:23 28-05-2025

Վահագն Խաչատուրյանը մի խումբ քաղաքացիների պարգևատրել է պետական բարձր պարգևներով

Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրերով, Հանրապետության տոնի կապակցությամբ մի խումբ քաղաքացիներ պարգևատրվել են պետական բարձր պարգևներով։

Հանդիսավոր արարողությանը, որը կայացել է Հանրապետության նախագահի նստավայրում, մասնակցել են նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը և բարձրաստիճան այլ պաշտոնյաներ։ Նախագահ Խաչատուրյանը շնորհավորել է բոլորին Հանրապետության տոնի առթիվ:
«Ջերմորեն շնորհավորում եմ բոլորիդ Մայիսի 28-ի՝ Հանրապետության տոնի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության բարձր պետական պարգևների արժանանալու առթիվ։

1918 թվականի այս օրը հայ ժողովուրդը վերահաստատեց աշխարհի քաղաքական քարտեզին իր ուրույն տեղն ունենալու միասնական կամքը՝ հիմնելով Հայաստանի Առաջին Հանրապետությունը։

Չնայած գոյատևման կարճ ժամանակահատվածին՝ Առաջին Հանրապետությունն անգնահատելի ազդեցություն ունեցավ մեր ազգային ուղու վրա՝ դառնալով անկախ պետականություն կերտելու փորձառություն և ազատության, ինքնիշխանության սկզբունքների հենարան։

Առաջին Հանրապետությունն իր օրինակով ցույց տվեց, որ նույնիսկ ամենադժվարին իրադրության մեջ հնարավոր է սեփական ուժերով հիմնել պետականություն։ Այսօր էլ մենք շարունակում ենք մեր պայքարը հանուն Հայաստանի Հանրապետության անկախության, ինքնիշխանության և մեր քաղաքացիների ազատության և ինքնության պահպանման, պետական հիմքերի ամրապնդման: Առանց նվիրյալների, առանց առանձին մարդկանց անձնուրաց և հայրենանվեր աշխատանքի, առանց պետության աջակցության և համատեղ պայքարի անհնար կլիներ հաղթահարել գոյություն ունեցող դժվարությունները և առաջ շարժվել:

Այս նշանակալի օրը մենք նորովի արժևորում ենք մեր պետականության հիմքերը և այն մարդկանց, ովքեր իրենց անմնացորդ նվիրումով ու պրոֆեսիոնալիզմով ամրապնդում են մեր հանրությունը։ Ձեր աշխատանքը՝ լի պատասխանատվությամբ, գիտակցումով ու հետևողականությամբ, պետականորեն բարձր գնահատականի է արժանանում, որովհետև այն ծառայում է հանրային բարիքին, ազգային առաջընթացին և ընդհանուր նպատակներին։

Հայաստանը հզոր պետություն դարձնելու ճանապարհը սկսվում է հենց այսպիսի մարդկանցով՝ իրենց մասնագիտությանը նվիրված, համեստ ու տոկուն աշխատանքով, ովքեր գիտեն՝ իրական արդյունքը ձևավորվում է ամենօրյա ձգտման և շարունակական ջանքի շնորհիվ։ Անկախ նրանից՝ դուք աշխատում եք պետական կառավարման, գիտության, կրթության, մշակույթի, տնտեսության, առողջապահության կամ այլ ոլորտում, ձեր ներդրումը մեծ արժեք ունի մեր հասարակության և պետության զարգացման գործում։

Ուժեղ և կայուն պետություն կարող է ունենալ միայն այն հասարակությունը, որի յուրաքանչյուր անդամ գիտակցում է իր դերը և ձգտում է լինել ավելի արդյունավետ, ավելի բանիմաց, ավելի պատրաստակամ։

Թո՛ղ այս պարգևները լինեն ոչ միայն գնահատանքի նշան, այլև նոր ներշնչման աղբյուր՝ շարունակելու ձեր ուղին նույն նվիրումով և պատասխանատվությամբ՝ ի նպաստ մեր երկրի և ժողովրդի բարեկեցության։

Շնորհավորում եմ ձեզ Հայաստանի Հանրապետության բարձր պետական պարգևների արժանանանլու առթիվ։ Մաղթում եմ առողջություն, ուժ, նոր հաջողություններ և խաղաղ ու ապահով ապագա»։

Ամենից շատ դիտված

10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
12:21 Արթուր Օսիպյանի առողջական վիճակը ակնհայտորեն վատթարանում է. փաստաբանը նրա ուղերձն է հրապարակել
11:28 Վաղ առավոտից խուզարկում են Գյումրիի ՀՅԴ գրասենյակը
23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
13:00 ՔՊ-ական պատգամավորի որդու աշխատավարձը տարեցտարի աճում է միլիոններով. Արմեն Խաչատրյանի ընտանիքի «ապագան»
13:26 Կարապետյան-Փաշինյան դիմակայությունն արդեն իսկ ավարտվել է Փաշինյանի անշրջելի պարտությամբ. Տիգրան Դումիկյան
09:57 Հնդկաստանի մայրաքաղաքի բազմահարկ շենքերից մեկում hրդեհ է բռնկվել. զոհեր ու վիրավորներ կան