Ներքին 4 տարի առաջ - 21:08 21-02-2022

Ադրբեջանցի 2 պատգամավորներ Երևանում կմասնակցեն «Եվրանեսթ» ԽՎ բյուրոյի և հանձնաժողովների նիստերին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի համանախագահի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էր նաև ադրբեջանցի պատգամավոր Թաիր Միրկիշիլին։ Վերջինս համազեկուցող է քովիդ համավարակին վերաբերող հարցով, հավանաբար հենց այդ պատճառով էլ ընդգրկված է պատվիրակության կազմում։

Հանդիպմանը վարչապետ Փաշինյանը ներկայացրել է Հայաստանի դիրքորոշումները տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումների, հաղորդակցման ուղիների ապաշրջափակման, հայ-ադրբեջանական սահմանի սահմանագծման և սահմանազատման, Հայաստանի և Թուրքիայի միջև երկխոսության վերաբերյալ: ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը և արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում են անցկացրել միայն վեհաժողովի
համանախագահների մակարդակով։

Ըստ արտաքին գերատեսչության տարածած հաղորդագրության, նախարար Միրզոյանը ընդգծել է Ադրբեջանում անօրինական կերպով պահվող հայ ռազմագերիների ու քաղաքացիական անձանց հայրենադարձման անհրաժեշտությունը։

Ադրբեջանական մեջլիսի երկու պատգամավորները Երևանում են այսօր և վաղը «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի բյուրոյի և հանձնաժողովների նիստերին մասնակցելու համար։ Լրագրողները նրանց հանդիպելու հնարավորություն դեռ չեն ունեցել, այսօր անցկացված բյուրոյի նիստը փակ էր, «Ազատությանը» փոխանցեց «Եվրանեսթ» ԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավար Մարիա Կարապետյանը։

«Այսինքն` միշտ բոլոր երկրներում, քաղաքներում, երբ այդ նիստը տեղի է ունենում, չի հեռարձակվում, դրա շուրջ հավելյալ լարվածություն պետք չէ ունենալ, ինչպես մեր Ազգային ժողովի խորհրդի նիստերը չեն հեռարձակվում: Վաղը ամբողջական աշխատանքային օրն է՝ առավոտյան 9-ից մինչև երեկոյան մոտավորապես ժամը 18-ը կընթանան հանձնաժողովների նիստերը՝ քաղաքական, էներգետիկ, տնտեսական և սոցիալական հանձնաժողովների նիստերը», - նշեց Կարապետյանը:
Երևան ժամանած ադրբեջանցի պատգամավորներն են Թաիր Միրկիշիլին և Սոլթան Մամեդովը, ևս մեկ անձ նրանց ուղեկցում է։

Հայկական կողմը Ադրբեջանից ժամանող պատվիրակությանը անվտանգության երաշխիքներ տրամադրել է, դա նման իրավիճակներում բնական ընթացակարգ է, փոխանցում է իշխող ուժի պատգամավորը՝ հիշեցնելով 2017 թվականը, երբ Բաքուն կրկին «Եվրանեսթ»-ի շրջանակներում նման երաշխիքներ էր տվել հայ պատգամավորներին։
«Եվրանեսթ»-ի լիագումար նիստը Երևանում անցկացվել է նաև 2015 թվականին, սակայն ադրբեջանական պատվիրակությունը հրաժարվել էր Հայաստան գալ։ «Եվրանեսթ»-ի շրջանակում վերջին անգամ Բաքվից պատգամավորներ Երևան ժամանել են 2012 թվականին։

«Նմանատիպ այցերի ժամանակ, հաշվի առնելով ընդհանուր համատեքստը, կողմերը միմյանց ժամանող անձանց տրամադրում են անվտանգության երաշխիքներ: Երբ տիկին Մանե Թանդիլյանը և Արմեն Աշոտյանը մեկնել էին Բաքու, 2017 թվականին, նմանատիպ երաշխիքներ տրամադրվել էին նաև նրանց: Դա բնական է»,- ասաց Մարիա Կարապետյանը:

Ամենից շատ դիտված

23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
23:34 «Մարտի 1»-ի գործը բացահայտված է. Քոչարյանը ընտրություններից հետո պետք է բանտ նստի. Փաշինյան
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
23:27 Ուկրաինան առաջարկում է դադարեցնել հակամարտությունը․ Զելենսկին՝ Պուտինին
23:13 Թող գա տեսնենք՝ ով է կատուն, և ով է առյուծը. Փաշինյանը մեղադրել է Ծառուկյանին
17:11 Ոչ մի ադրբեջանցի չի կարող հող գնել այստեղ․ քաղաքացիները՝ «Սաֆարովի կանխարգելման» օրենքի մասին
18:06 Բագրատ Սրբազանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի
14:37 Հուսախաբված դուրս եկան. դաշնակցականը` խուզարկությունների վերաբերյալ
21:38 Հայկ Մարությանը Փաշինյանին հրավիրեց բանավեճի և հեռացավ դահլիճից