Արտաքին 4 տարի առաջ - 20:52 21-02-2022

Իրանում կործանվել է F-5 կործանիչ

Երկուշաբթի առավոտյան Թավրիզի Մոնախեմ շրջանում կործանված Իրանի ռազմաօդային ուժերի F-5 կործանիչի կործանման հետևանքով երեք մարդ է զոհվել։

Կարմիր մահիկի ներկայացուցչի խոսքով՝ ինքնաթիռը բախվել է դպրոցի շենքին, իսկ զոհվածներից մեկը տեղի բնակիչ է։ Դպրոցը փակվել էր կորոնավիրուսի համաճարակի պատճառով։ Վթարի վայրում հրդեհ է բռնկվել։ Տեղի իշխանությունների տվյալներով՝ օդաչուն կարող էր ցատկել, բայց դա չի արել՝ փորձելով կործանիչը հեռացնել բնակելի տարածքից։ Դեպքի հանգամանքները պարզվում են։

Իրանի ռազմաօդային ուժերը հիմնականում զինված են ռուսական ՄիԳ և Սուխոյ կործանիչներով, որոնք ստեղծվել են դեռևս խորհրդային տարիներին, ինչպես նաև մի քանի չինական ինքնաթիռներով և ամերիկյան F-4 և F-5 կործանիչներով, որոնք արտադրվել են մինչև 1979 թվականի Իսլամական հեղափոխությունը:

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը