Ներքին 4 տարի առաջ - 21:00 19-02-2022

Ադրբեջանում հայատյացություն քարոզում են մսուր-մանկապարտեզից․ Դավիթ Բաբայան

«Ադրբեջանում հայատյացություն քարոզում են մսուր-մանկապարտեզից»,- «Ադրբեջանական հայատյացությունը որպես հայկականության սպառնալիք» թեմայով քննարկման ժամանակ հայտարարեց Արցախի Հանրապետության ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը։

Նա նկատեց, դա, իհարկե, չի նշանակում, որ Հայաստանն ու Արցախը պետք է դառնան նացիստներ, քանի որ այն ոչ մեկին լավ տեղ չի տարել։
«Հարցն այն է, որ մենք պետք է հասկանանք, թե ում հետ գործ ունենք։ Այո, ի դեմս Ադրբեջանի, մենք ունենք երկիր, որտեղ ֆաշիզմը պետական գաղափարախոսություն է։ Ի՞նչ կա այդտեղ սխալ, ո՞վ կարող է դրա հետ վիճել։ Բայց դա չի նշանակում, որ մենք էլ ատելությամբ պետք է լցվենք, մենք ուղղակի պետք է ճիշտ պատկերացնենք իրականությունը։ Այո, Ադրբեջան պետությունը մեզ համար մահացու վտանգ է, այդ երկիրը հայատյացությունը ոչ միայն քարոզում է իր երկրի ներսում, այլև տարածում է իր Սփյուռքում, մի բան, որ նախորդ տարիներին այդքան ընդգծված չի եղել»,- նշեց նա։

Բաբայանը կարևորում է, որ այս գործում պետք է ներգրավվի գիտությունը, լինեն խոր ուսումնասիրություններ, արտաքին քաղաքականության մեջ օգտագործվի գիտակրթական ներուժը, հակառակ դեպքում շատ լուրջ խնդիրների ենք առերեսվելու։
Բաբայանն ընդգծում է, կենացները բավարար չեն, պետք է գործի անցնել, մի երկրում, որտեղ հերոսացվում է մարդասպան Սաֆարովը, խոսում է այդ հասարակության հիվանդ լինելու մասին։

Արցախի ԱԳ նախարարն ընդգծում է՝ ատելությունը որևէ լավ բանի չի բերում։
«Դուք կարող եք ու պարտավորեք սիրել ձեր ազգը, բայց դա չի նշանակում այլոց նկատմամբ ատելություն։ Ո՞վ է ավելի վտանգավոր, ադրբեջանցին, որ ատելություն չունի հայի նկատմամբ, թե մի հայաստանցի, որ ասում է՝ ղարաբաղցիները թուրք են։ Անուններ տա՞մ։ Օրինակ, Հախվերդյան։ Ձեզանից քանիսն են գնացել նրա համերգին։ Հիմա հարց եմ տալիս, Արցախը, արցախցիները ո՞վ են հայ ժողովրդի համար»,- ասաց նա։

Ամենից շատ դիտված

09:46 Ռեկորդային հարձակում. ՌԴ-ն 1 ժամում մոտ 40 բալիստիկ հրթիռ է արձակել Կիևի ուղղությամբ
18:14 Իսպանիա հասած հայկական ծիրանի ամբողջ խմբաքանակը փչացել է. պիտանի չէ իրացման
16:22 Շուտով ամուսնանում եմ. սննդաբան Լիլիթ Բասյանի ցնցող հայտարարությունն ու սիրելիի հետ նոր նկարը
11:25 Արման Ծառուկյանն արձագանքել է Քովինգթոնից կրած պարտությանը
13:40 Երևանում մարտաֆիլմ հիշեցնող զինված «ռազբորկան» տեսանկարահանվել է. պարզվել է՝ 2 մարտական նռնակներից մեկն է պայթել
09:37 «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտ «Լադա»-ն ընկել է Հրազդան գետը․ ջրասուզակը գետից դուրս է բերել մեկ մարմին
16:49 Ուկրաինական խոշորագույն լոգիստիկ կենտրոններից մեկն ամբողջությամբ այրվել է ռուսական հարձակման հետևանքով
09:31 Իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից. ԱՄՆ-ն նոր հզոր հարվածներ է հասցրել Իրանին
19:36 Թրամփը կոչ է արել Իրանը ներառել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների օրինագծում
13:32 Փաշինյանը պատարագի է մասնակցել Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցում